Լրահոս

08.04.2011 19:11


ՀԱԿ հանրահավքին ուշաթափություննե՞ր են տեղի ունենում

ՀԱԿ հանրահավքին ուշաթափություննե՞ր են տեղի ունենում

ՀԱԿ հանրահավաքին ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ժողովրդին անընդհատ հետ գնալու կոչ էր անում, ոստիկաններին էլ, որ թողնեն ժողովրդին հետ գնալ, նշելով, որ շարքերից անընդհատ զանգում են ու ասում, որ ուշաթափություններ են տեղի ունենում։

Նա նշել է նաև, որ տեսարանը հարթակից ներկայումս շատ ավելի լավն է և եթե մի ժամ էլ այսպես շարունակվի, մարդկանց շարքը կհասնի Ազատության հրապարակ։

Հարթակում բարձրախոսին է մոտեցել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու ասել, որ ոստիկանների հետ բանակցություններից հետո, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե Կորյունի փողոցով շտապ օգնության կամ հրշեջ մեքենա անցնի, ժողովուրդը կբացի ճանապարհը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը