Կարծիք

05.08.2020 13:49


Վարչապետ Փաշինյանն է պատասխանատու Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համար

Վարչապետ Փաշինյանն է պատասխանատու Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համար

Վարչապետ Փաշինյանն է պատասխանատու Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համար: Պոպուլիստական ​​ձգտումները՝ «դուր գալ բոլորին», և կառավարման ճգնաժամը, որը դրսևորվում է որոշում կայացնելու անկարողության մեջ, արդեն հանգեցրել է նրան, որ Ջերմուկում խոսքեր են հնչում այն մասին, որ «արյուն կթափվի»: Բայց խնդիրը շատ հստակ է՝ եթե հանքը վնաս է Ջերմուկ քաղաքին ու Սևանի ջրերին, ապա չպետք է շահագործվի, իսկ եթե վնաս չէ, ապա պետք է շահագործվի: Ավելի քան 2 տարի Փաշինյանի իշխանությունն ունակ չէ այս հարցի պատասխանը տալ:

Եթե դուք այս հարցի պատասխանը չեք կարողանում տալ, դուք ինչպե՞ս պիտի լուծեք ավելի մաշտաբային խնդիրներ՝ Ղարաբաղի հարցը, բալանսավորված արտաքին քաղաքականության հարցը, Ցեղասպանության ճանաչման հարցը, տնտեսության զարգացման հարցը, որակյալ կրթական համակարգ ստեղծելու հարցը և այլն, և այլն: Դուք կոմպետենտ չեք, և Ամուլսարում տեղի ունեցողը դա ապացուցում է:

Դուք կոմպետենտ չեք, դրա համար չեք կարողանում որոշում ընդունել, իսկ ձեր նոր նախարարը` տեսնելով բախումները Ամուլսարի տարածքում, ասում է, որ «հետևում է զարգացումներին»:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը