Կարծիք

05.08.2020 15:01


Ամուլսարի խնդիրը արձանագրեց այն կառավարչական անտերությունը, որ կա Հայաստանում

Ամուլսարի խնդիրը արձանագրեց այն կառավարչական անտերությունը, որ կա Հայաստանում

Ամուլսարի խնդիրը արձանագրեց այն կառավարչական անտերությունը, որ կա Հայաստանում: Քաղաքական առումով համար մեկ խնդիրը հանքի շահագործումը կամ դրա կասեցումը չէ: Խնդիրն այն է, որ վարչապետի աթոռը զավթած մարդը վախենում է որոշում կայացնել՝ Ամուլսարը սա՞ր է մնալու, թե՞ հանք է դառնալու:

Սրանց թվում էր, թե իշխանության գործը ոչ թե որոշումներ կայացնելն է, այլ ծառայողական մեքենաներով պտտվելն ու պարգևավճարներով բյուջեն լափելն է, ձեռքի հետ էլ դատարկ կարգախոսներով զանգվածներին կերակրելը: Այս ռեժիմի անփառունակ վախճանը դաս է լինելու գալիք սերունդներին, որ չի կարելի փողոցային անգրագետ ու անծրագիր պոպուլիստին երկրի ղեկը վստահել:

Նաև չի կարելի իշխանություն լինել՝ հիմքում ունենալով միայն դատարկ մեծախոսությունն ու չհիմնավորված մեծամտությունը:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը