Քաղաքական

05.08.2020 17:50


Մեդվեդևը հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին կոչ է արել պատասխանատվություն դրսևորել

Մեդվեդևը հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին կոչ է արել պատասխանատվություն դրսևորել

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանում իշխող «Միացյալ Ռուսաստան» կուակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև բախումներին` նրանց հիշեցնելով պատասխանատվություն դրսևորելու անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է rg.ru կայքը:

«Երբ այդ ամենը (Ղարաբաղյան հակամարտությունը) արտասահմանյան խնդրից ներքին խնդրի է վերածվում, այդ սփյուռքերը պետք է զգան իրենց պատասխանատվությունը: Հակառակ դեպքում նրանք, ովքեր խախտում են ռուսական օրենքները, անկախ նրանից, թե ինչ ազգային պատկանելիություն ունեն, պետք է կոշտ պատասխանատվություն կրեն ռուսական օրենքներով»,-հայտարարել է Մեդվեդևը «Միացյալ Ռուսաստան» կուսակցության «ПолитСтартап» նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները պետք է կենտրոնանան նրա վրա, որ Ռուսաստանի ներսում այս թեման բախումների և բռնությունների առիթ չդառնա:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել էին տեղի մի շարք հայ բնակիչների վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել էր հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:

Այս խորագրի վերջին նյութերը