Քաղաքական

05.08.2020 19:36


Ռուսաստանի հերթական խայտառակ բացահայտումը․ Փաշինյանի նոր գլխացավանքը

Ռուսաստանի հերթական խայտառակ բացահայտումը․ Փաշինյանի նոր գլխացավանքը

Politik.am-ը գրում է․ «Ռուսաստանի Դաշնության իշխանությունները վճռական են տրամադրված և կարծես չեն պատրաստվում հավատալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «արցունքներին», որոնք նա «թափեց» ռուսական RBC հեռուստաընկերության եթերում։

Շաբաթներ առաջ ռուսական ամենահայտնի հեռուստաընկերություններից մեկի RT-ի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները ֆեյքերի բանակ են գործի դրել իր դեմ և նաև հակառուսական քաղաքականություն են վարում։ Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց փաստորեն Սիմոնյանի խոսքերը հավաստող հրապարակում է անում իր ամուսինը Տիգրան Քեոսայանը։

Նա օրերս սոցիալական ցանցի իր էջում գրել էր․ «Այսօր կգաղտնազերծենք «Բաղրամյան 26» ալիքը: Ներկայացնենք կայքի ադմինին՝ Ալեքսանյան Գոռ Հայկի, ծնված՝ 19.06.1990թ., հայ քաղաքական մեկնաբան, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի հետխորհրդային արտասահմանյան երկրների ամբիոնի նախկին ասպիրանտ: Տղային շտապ պետք է ուղարկել Հայաստան ու արգելել նրա՝ Ռուսաստան մուտքը 50 տարով: Թող մտածի»:

Ակնհայտ է, որ Քեոսայան-Սիմոնյան ամուսնական զույգի միջոցով բացահայտումներ են անում ՌԴ հատուկ ծառայությունները։ Բացահայտելով նշված տելեգրամ ալիքի կորդինատորին նրանք ցույց են տալիս, որ գիտեն Հայաստանի իշխանությունների բոլոր քայլերը, սակայն լռել են, որպեսզի չփչացնեն դաշնակցային հարաբերությունները, իսկ հիմա արդեն ստիպված են բացել խաղաքարտերը։

«Բաղրամյան 26» ալիքը ամենակեղտոտ քարոզչությունն է իրականցրել Ռուսաստանի Դաշնության իշխանությունների դեմ։ Այս ալիքը Փաշինյանի իշխանության հիմնական գործիքն էր հակառուսական տեղեկություններ տարածելու գործում։ Արդեն իսկ հայտնի է դարձել, որ Գոռ Ալեքսանյանի մուտքը արգելված է ՌԴ։

Politik.am-ի տեղեկություններով` խնդիրներ են ունենալու նաև տելեգրամ ալիքի հովանավորները, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում։ ՌԴ քաղաքացի չհանդիսացող գործարարների մուտքը կարգելվի Ռուսաստան, իսկ ռուսահպատակ գործարարները խնդիրներ կունենան տեղի իրավապահների հետ։

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանը փակում է իշխանական քարոզչամիջոց և պատժում դրա հովանավորներին։ Ակնհայտ է, որ սրա հետ կապված խնդիրներ է ունենալու նաև Նիկոլ Փաշինյանը, որի իմացությամբ էլ հովանավորվել է հակառուսական այս հարթակը»։

Այս խորագրի վերջին նյութերը