Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել». նա նյութեր է հավաքում լողափի սկանդալի թեմայով, որպեսզի ներկայացնի վարչապետին․ «Հրապարակ»
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի «հարցը» շարունակում է քննարկվել իշխող թիմում։ Լողափային հայտնի փարթիի պատմությունը որոշել են պատգամավորի քթից բերել։ Այդ գործի «առաջամարտիկը» Լիլիթ Մակունցն է։ «Իմ քայլը» խմբակցությունում վստահ են, որ դա արվում է Փաշինյանի «դաբրոյով»։ Մեր տեղեկություններով՝ Մակունցն արդեն քանի օր է` հարցումներ է անում` հայտնի լողափի եւ պատգամավորի կապը ստուգելու համար, նա նյութեր է հավաքում եւ խմբակցության որոշ անդամների տեղեկացրել է, որ թղթապանակը պատրաստ լինելուն պես ներկայացնելու է վարչապետին ու ամեն ինչ անելու է, որ այս պատմությունը Սարգսյանի համար անհետեւանք չմնա։
Չնայած ընկերներին ասել է, որ իր ակտիվության պատճառն իրեն խաբելն ու անհարմար վիճակի մեջ դնելն է։ Հիշեցնենք, որ պատգամավոր Հայկ Սարգսյանը խաբել էր Մակունցին, թե ինքը մի քանի րոպեով է միայն մտել լողափ, եւ լողափն իրեն չի պատկանում։ Ինչի մասին Մակունցը հայտարարել էր ասուլիսում եւ հայտնվել հանրային կարծիքի թիրախում։ Սակայն խմբակցությունում վստահ են, որ Մակունցն ինքնագլուխ չէր ընդվզի իշխանության ամենաարտոնյալ ներկայացուցիչներից մեկի դեմ, որի եղբայրն էլ վարչապետի օգնականն է։
Հիշեցնենք. մամուլում գրվեց, որ լողափի վարձակալը մի անձ է, որը նախկինում Սարգսյանների աշխատակիցն է եղել: