Կարծիք

06.08.2020 18:03


Հիմա հասկացա՞ք, որ սրան չի հետաքրքրում ոչ մասնագետների կարծիքը, ոչ էլ մեծ հաշվով ժողովրդի

Հիմա հասկացա՞ք, որ սրան չի հետաքրքրում ոչ մասնագետների կարծիքը, ոչ էլ մեծ հաշվով ժողովրդի

Հիմա հասկացա՞ք, որ սրան չի հետաքրքրում ոչ մասնագետների կարծիքը, ոչ էլ մեծ հաշվով ժողովրդի։ Մտահոգություննե՞ր են արտահայտվում, փաստարկնե՞ր են բերվում, իրենց «թիմը», առաջին հերթին Նիկոլը թքած ունեն բոլորի ու բոլորի փաստարկների ու մտահոգությունների վրա։ Մարդիկ ասում են, որ փաստաթղթի նախնական քննարկում չի եղել նույնիսկ մասնագիտական շրջանակների հե՞տ, չափորոշիչ մշակող թիմերի ընտրությունը չի՞ եղել թափանցիկ, բայց ով էր ձեզ ասել, որ նման բաներ լինելու են։ Ինքը ստացել է 70%, ընտրվել է ու «դուխով», «ժողովրդի վստահությունը» թափահարելով, իր հետ չհամաձայնողներին ասֆալտին փռելով, պատին ծեփելով, նախկին ու հակահեղափոխական հայտարարելով առաջ է գնալու։ Պարզ է մի բան, իրենց ծրագրել, վարժեցրել են, իրենց ուղեղը լվացել, տեղը դրել են «ռազմավարական պատկերացում», որը իրենք իրականացնելու են ամեն գնով։

Հ.Գ. Բոլոր նրանց, ով ասում էր, որ Նիկոլը ուզումա «լավ» բան անի, բայց իրա «թիմը վատնա», էս հայտարարությունը թող լավ կարդան։ Ինքնա էս ամեն ինչի պատասխանատուն ու ինքնա հրահանգում, թե ինչա պետք անել։ «Լավ ցարի ու վատ բոյարների» հեքիաթից դուրս եկեք։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը