Կարծիք

07.08.2020 13:40


Ձեր գլուխը միայն ուտելու համար է

Ձեր գլուխը միայն ուտելու համար է

Հայաստանի պատմության մեջ տեղի ունեցած ամենածիծաղելի իրավիճակը՝ երեկվա պարետի զեկույցն էր և ևս մեկ անգամ «արտակարգ դրություն» կոչվող ֆարսը երկարացնելը ))))) Տղերք, մեզ նման էլի ևս մեկ երկիր աշխարհում կա՞... Կարո՞ղ է էդ պանդեմիայի օջախը ի սկզբանե մենք ենք եղել, ուղղակի նոր է պարզվել... (պահանջում եմ գտնել հայ չղջիկակերին)։

Հա, չմոռանամ ասել, որ «կորոնավիրուս» կոչվող ֆարսի պատճառով ՀՀ շատ «հպարտ քաղաքացիներ» հոգեբանական օգնություն են ստանում մեր կենտրոնում։ Թարմ դեպք պատմեմ՝ երեկ խորհրդատվության էր գրանցվել մի առողջ տղամարդ, միջին տարիքի, ով հիվանդացել էր կորոնավիրուսով և բուժվել։ Տղամարդը գտնվում էր բավական ծանր հոգեբանական վիճակում։ Երբ հարցրեցի վիրուսի ընթացքի և բուժման մասին, ասեց, որ առանձնահատուկ չի էլ նկատել և շատ թեթև է տարել, իսկ այ Տիգրան Ավինյանի և Նիկոլ Փաշինյանի ստեղծած հոգեբանական ծանր հետևանքներից, մենք տևական ժամանակ դեռ կշտկվենք։

Մի խոսքով, մեր համար այնքան էլ վատ չի Ձեր «կորոնավիրուս շոուն», բայց մի հարց տամ՝ ազգիս կյանքի որակը ինչո
՞ւ եք փչացնում, ինչո՞ւ եք ամբողջ ազգին ենթարկում համընդհանուր հոգեբանական տրավմայի։ Չնայած կարող է հենց դրա համար էլ էն բանն եք արել, որ անունը դրել եք «հեղափոխություն»։ Ես Ձեր տեղը էդ արածի անունը կդնեի «բավական» կամ «հերիքնազ»... մի խոսքով դուք գիտեք...

Եթե մինչև ձմեռվա կես այս «արտակարգ շոուն» շարունակեք, ընդ որում անպայման օրական հաշվետվություններ տալով ու «աշխարհի վերջի գովազդային տեսահոլովակի» դեմքով զեկույցներ կազմակերպելով, ես իմ տան վերանորոգումն ամբողջովին կավարտեմ։ Դե Ձեզ տեսնեմ... հուպ տվեք ))))))) Ձեր հորինած կորոնան ու արտակարգը, անձամբ մեր «ոտերին էլ չի»

Հա, այն բոլոր «զոմբիներին» էլ ասեմ, ովքեր արդեն երկու տարի է՝ շարունակաբար մեր կենտրոն չհաճախելու կոչեր են անում, որ մեր կենտրոնում, ի տարբերություն այսօրվա իշխանությունների, աշխատում են բացառապես արհեստավարժ մասնագետներ, ընդ որում բարձր որակավորմամբ, որոնցից յուրաքանչյուրի ինքնակենսագրականն ավելի ծավալուն է, քան 10 իշխանավորների ինքնակենսագրականները իրար վրա դրված։ Այնպես որ, երբ մարդը՝ նույնիսկ «հպարտ», նույնիսկ բռնի հեղաշրջման ջատագով և այդ կոչ անողներին ֆինանսավորող, հասկանում է, որ հոգեբանական խնդիր ունի՝ գերադասում է դիմել մեզ անկախ քաղաքական դիրքորոշման և անկախ Ձեր վայրահաչերի ))))) (փաստերով եմ խոսում, այս երկու տարվա ընթացքում, Ձեր «իշխանության» ներկայացուցիչներից շատերն են դիմել մեզ և օգտվել մեր ծառայություններից)։

ԼԱ
՞Վ ԵՔ... Պինդ եղեք, եթե կարիք ունենաք՝ դիմեք։ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնում «զոմբիներին» էլ են հարգանքով դիմավորում, ընդունում և օգնություն ցուցաբերում, ուղղակի նիկոլականների՝ «զոմբիներին» տված գումարները մեր ծառայություններից օգտվելու համար չի բավականացնի, իսկ այ իրենցը՝ որքան հասկացա բավականեցնում է... )))) Որևէ բան գրելուց առաջ՝ մտածեք, ասենք՝ ինչ եմ ասում, Ձեր գլուխը միայն ուտելու համար է։ ))))))

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը