Կարծիք

07.08.2020 17:31


Հայաստանի իշխանություններն իրենց ապազգային քաղաքականության դեմոգրաֆիական հենարան են ստեղծում

Հայաստանի իշխանություններն իրենց ապազգային քաղաքականության դեմոգրաֆիական հենարան են ստեղծում

Հնդիկ, պակիստանցի, արաբ և էլի այնպիսի ազգեր, որոնք հեշտ կինտեգրվեն հայաստանյան պայմաններին...

Եթե հիշողությունս չի դավաճանում, էս թեզը ես էլի եմ լսել «թավիշից» հետո: Ահա թե ինչպես ենք 5 միլիոն դառնալու 2050 թվականին:

Հայաստանի իշխանություններն իրենց ապազգային քաղաքականության դեմոգրաֆիական հենարան են ստեղծում: Չինացուն ու հնդիկին, արաբին ու պակիստանցուն չի հետաքրքրում, թե հայոց պատմության և գրականության դասագրքերում ի՞նչ կգրվի, Ղարաբաղի հարցը ո՞նց կլուծվի, Ամուլսարը սա՞ր կմնա, թե՞ հանք կդառնա: Փախարենը նրանք ընտրություններին կքվեարկեն իրենց դժոխք դարձած երկրներից Հայաստանի պես դրախտում քաղաքացիություն տվողների օգտի: Մի օր էլ էնքան մեծամասնություն կլինեն, որ նույնիսկ Ենոքավանում հայազգի գյուղապետ չի ընտրվի:

Այ հիմա հասկացանք, թե ում համար են հանրակրթական չափորոշիչները:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը