Կարծիք

09.08.2020 07:57


«Եվրոպոլիսից» մինչև «Խելացի քաղաք»․ 90-ականներին էլ Արարատի շրջանում կառուցում էին այլմոլորակայինների թռչող ափսեների վայրէջքի կայան

«Եվրոպոլիսից» մինչև «Խելացի քաղաք»․ 90-ականներին էլ Արարատի շրջանում կառուցում էին այլմոլորակայինների թռչող ափսեների վայրէջքի կայան

90-ական թվականները շատ հետաքրքիր էին։ ԽՍՀՄ-ի փլուզման հետ միաժամանակ բազմաթիվ արկածախնդիրներ ասպարեզ ելան՝ Չումակ, Կաշպիրովսկի, Մավրոդի և այլք։ Պարզվեց, որ չնայած խորհրդային կրթական բավականին բարձր մակարդակին, ժողովուրդը որքան միամիտ էր և սնոտիաբար հավատում էր նրանց և ունեցած խնայողությունները քամուն տալիս։

Հայաստանում, բացի ռուսականներից, հավատում էինք նաև մեր արկածախնդիրներին և հիացած աչքերով սպասում հրաշքների։ Այսպես, Արարատի շրջանում կառուցում էին այլմոլորակայինների թռչող ափսեների վայրէջքի կայան։ Ողջ Հայաստանը խոսում էր, եվրոպական միլինոնավոր ֆինանսների ներդրման և նույն Արարատի շրջանում, ժամանակակից եվրոպական «Եվրոպոլիս» քաղաքի կառուցման մասին։

Թվում էր, թե հանրությունն «իմաստացել» է և այլևս նման հեքիաթների չի հավատում։ Բայց, ո՛չ, պարզվում է մեր հասարակությունը մնացել է նույն 90-ականների մակարդակին և այժմ էլ մեծ է ոգևորությունը, թե Չինաստանը Հայաստանում կառուցելու է «Խելացի քաղաք»՝ ներդնելով 15մլրդ դոլար։

Հիշեցի Ջիվանուն․ Խելքի աշեցեք․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը