Վարչապետ Փաշինյանի մոտեցումներն ու վարքագիծը գրեթե բոլոր հարցերում սկզբունքորեն տարբերվում են ընդդիմադիր Փաշինյանի մոտեցումներից
2018թ. ամռանն արդեն ակնհայտ էր, որ Հայաստանում իշխանության են եկել անճարակներ, ովքեր
1. Չգիտեն՝ ի՞նչ անել,
2. Չգիտեն՝ ինչպե՞ս անել,
3. Եվ որ ամենակարևորն է՝ չգիտեն սեփական կարողությունների իրական ծավալը, չգիտեն՝ ընդհանրապես կարո՞ղ են ինչ-որ բան անել, թե՞ ոչ:
Մանիպուլյատիվ ներգործության հնարքները ժամանակակից քաղաքականության կարևոր բաղադրիչն են, սակայն ունեն պարզ մի առանձնահատկություն՝ կարող են հաջողություն ապահովել իշխանության համար պայքարում, բայց ոչ պետության էֆեկտիվ կառավարման հարցում: Պոպուլիստական կառավարությունների ձախողումը աշխարհի տարբեր երկրներում անհերքելի վկայությունն է հենց այս հանգամանքի:
Սա այն արձանագրումն է, որի գիտակցումը չափազանց կարևոր է քաղաքական ընտրանքի ձևավորման ժամանակ: Հաշվի առնելով, որ ժողովրդավարական ընտրակարգում կիրառվում է շուկայական մոդելավորումը՝ քաղաքական առաջարկը շուկայական ձգտում ունի հնարավորինս համապատասխանելու քաղաքական պահանջարկին: Ինքնին մեծանում են սպեկուլիացիաների և քաղաքական խաբեբայության հնարավորությունները, եթե չկան քաղաքական խաղի հղկված կանոններ: Սպեկուլիանտները (ինչպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանը), մի կողմից որոշակի ժամանակահատված ձևավորում են արհեստական քաղաքական պահանջարկ, ապա օրակարգ բերում դրանց բավարարման անիրական առաջարկներ և «փափուկ ուժի» օգնությամբ այն մատչելի գնով «վաճառում» ընտրողին: Սպեկուլիացիայի արդյունքն է, որ վարչապետ Փաշինյանի մոտեցումներն ու վարքագիծը գրեթե բոլոր հարցերում սկզբունքորեն տարբերվում են ընդդիմադիր Փաշինյանի մոտեցումներից ու վարքագծից՝ սկսած կենսաթոշակային համակարգից ու տեսանկարահանող սարքերից մինչև նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացում:
Ի՞նչ անել, որպեսզի քաղաքական ընտրանքի ձևավորման ժամանակ սպեկուլիացիաների հնարավորությունը նվազի (կուսակցական և ընտրական համակարգերի բարեփոխիչներին հարցի բովանդային կողմը կարծես երբեք չի հետաքրքրել).
1. Նախ հասկանալ, որ դրանից է մեծապես կախված հետընտրական շրջանում պետական կառավարման էֆեկտիվությունը:
2. Անել այնպես, որպեսզի ձախողման պատասխանատվությունը կրի իշխանությունը և ոչ թե ժողովրդը, կամ ինչպես ասում են՝ որպեսզի անհաջողությունը «որբ» չլինի:
3. Կարողանալ տարբերակել մի կողմից քաղաքական հանձնառուի բարի կամքը, մյուս կողմից՝ նրա քաղաքական կարողություններն ու քաղաքական առաջարկի իրագործելիության հնարավորությունները: Միայն բարի ցանկությունը բավարար չէ քաղաքական առաջարկն արդյունավետ իրագործելու համար: Թվում է՝ ավելի քան պարզ է միտքը, բայց մյուս կողմից էլ 30 տարի շարունակ տեսնում ենք՝ «ով ասում է վարունգ, աղը վերցնում վազում են հետևից»:
Եթե ապագայում էլ նախապատվությունների ձևավորման հարցում առաջնահերթություն է հատկացվելու ականջահաճո հայտարարություններին, նախապատվություն է տրվելու լավագույն դեպքում առաջարկողի բարի կամքին, ձախողման դեպքում շարունակելու ենք մնալ պատասխանատու, եթե նախապատվությունը սկսելու է տրվել առաջարկողի իրական կարողություններին ու հնարավորություններին յուրաքանչյուր ելքի պարագայում գոնե պատասխանատվությունը թողնվելու է նրանց ուսերին:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից