Կարծիք

10.08.2020 09:36


Նոր մանրամասներ Ալեն Սիմոնյանին խանութից վռնդելու դեպքից

Նոր մանրամասներ Ալեն Սիմոնյանին խանութից վռնդելու դեպքից

Կրկնում եմ`
1. Ալեն Սիմոնյանը փորձել է առանց դիմակի մտնել Մալիբու այգու հարևանությամբ գտնվող Ուրարտու խանութ:
2. Ալեն Սիմոնյանին վռնդել են Ուրարտու խանութից:
3. Ալեն Սիմոնյանը հոխորտացել է խանութում՝ ասելով, թե տեղը չեք բերում:
4. Խանութի աշխատողները պատասխանել են, թե շատ լավ տեղը բերում ենք, բայց դիմակի պարտադրանքը ձեր քաղաքական ուժի հորինածն է:
Եթե վերը գրածի մեջ թեկուզ մեկ կաթիլ անճշտություն կա, եկեք բոլորս միասին կոչ անենք Ալեն Սիմոնյանի ինձ դատի տալ: Այդ դեպքում կհրապարակեմ պատմածիս տեսանյութը:

Հ.Գ. Մի հանգամանք էլ պատմեմ, որը նույնիսկ Ալենը չգիտի: Երբ Ալենին վռնդում են խանութից, խանութում հաճախորդներից մեկը ասում է՝ «լավ դե թողնեիք... չարժեր վռնդել», ինչին խանութի աշխատակիցը պատասխանում է` «ես դեմ չէի ու կթողնեի, դե հիմա մարդ է, դիմակը կարող ա մոռացել ա, բայց դե սրանց չգիտե՞ք, կարող ա սարքած էր ու ձևեր էր թափում, որ հետևից պարետատնից մտնեին, խանութը փակեին»:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը