Ապրիլի 9–ին լրացավ Սերժ Սարգսյանի նախագահ աշխատելու 3 տարին։ Մեծ հաշվով՝ դրանք տառապանքի տարիներ էին և՛ Սերժ Սարգսյանի, և՛ իր նեղ թիմի, և՛ ՀՀ նախագահի «յուրայինների», և՛ բիզնեսի բոլոր շերտերի և մնացյալի համար։
Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից դժգոհ են գրեթե բոլորը՝ փողոցային առևտրականից մինչև խոշոր գործարար։ Բնականաբար ամենադժվարը շարքային քաղաքացու համար է, որովհետև իշխանություններն իրենց բոլշևիկյան էնտուզիազմով ու աղաղակող դիլետանտիզմով իրականացրած քաղաքականությամբ նպաստեցին արտագաղթի աճին, իսկ դա ամենավատ արդյունքն էր, որն ունեցանք այս երեք տարիների ընթացքում։ Արձանագրվեց նաև կապիտալի արտահոսք։
Անկեղծ ասած՝ եթե Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչն իր վերջին ասուլիսում, իսկ «ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքներն էլ իրենց ռեպորտաժներում չհիշեցնեին Սարգսյանի պաշտոնավարման երեք տարվա մասին, ապա նրա եռամյա «սռոկին» դժվար անդրադառնայինք։
Իմ տպավորությամբ՝ երկիրն այս պահին ղեկավար, ըստ էության, չունի և դրա համար մոռացել էի, որ պետք էր անդրադառնալ այդ «դարակազմիկ» իրադարձությանը։
Վստահաբար՝ Ս. Սարգսյանն էլ է զգում, որ չի կարողացել իր ուզած ձևով տնօրինել իշխանությունը, այլ պարզապես զբաղեցրել է այդ պաշտոնը, իսկ դա ժամանակավորության զգացում է առաջացնում, իսկ այդ զգացումը սարսափելի բան թե՛ Սարգսյանի, թե՛ ժողովրդի համար։
Դատելով հեռուստաալիքների պատրաստած նյութերից՝ նախագահականի քարոզիչները լրջագույն բարդության առաջ են կանգնած եղել, քանի որ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ որևէ շոշափելի ձեռքբերում չկա, որպեսզի դա ներկայացվի որպես Սարգսյանի վարած եռամյա քաղաքականության արդյունք։ Ճիշտ հակառակը՝ պաշտոնական վիճակագրությունն այս երեք տարիներին արձանագրել է ՀՆԱ անկում, գների աճ, մակրոտնտեսական բոլոր հիմնական ցուցանիշների վատացում, արտաքին պարտքի շեշտակի աճ, աղքատության ավելացում և այլն։ Ու ոչ մի հույս, որ այս ամենը կկարգավորվի, քանզի իշխանությունը ո՛չ ցանկություն, ո՛չ էլ առավել ևս կարողություն չունի՝ դրական արդյունքներ ապահովելու համար։ Իրենք մի կողմից ուզում են անձնական հարստություն կուտակել ու գերկենտրոնացված տնտեսական համակարգ կառուցել, բայց մյուս կողմից էլ ուզում են, որ ժողովուրդը, բիզնես դաշտը չդժգոհեն ու երկրից չհեռանան։ Այդպես չի լինում։
Արձանագրենք, որ Սերժ Սարգսյանի թիմը խայտառակ ձախողման է ենթարկվել և՛ արտաքին քաղաքական ոլորտում, և՛ ներքին կյանքում։ Սա ամենաանարդյունավետ կառավարությունն է, որը անկախ ՀՀ–ն երբևէ ունեցել է։ Նախորդ բոլոր կառավարություններն էլ բացթողումներ ու սխալներ ունեցել են, բայց որևէ մեկն աչքի չի ընկել փողի նկատմամբ այսպիսի ագահությամբ, ցինիզմով, փարիսեցիությամբ, դիլետանտիզմով, մարտնչող տգիտությամբ ու դեմագոգիայով։
Սրանց տերտերական առոգանության տակ պլուտոկրատիան է թաքնված, իսկ բարեպաշտության ու համեստ կենցաղ ունենալու քարոզի տակ՝ «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան։
Նայեք Սարգսյան նախագահի ու նույն ազգանունով վարչապետի տված խոստումներին ու արձանագրած արդյունքներին և կհամոզվեք, որ վերևում մեղմ եմ արտահայտվել։
«Ֆուտբոլից» մնաց գնդակը
«Ֆուտբոլային» դիվանագիտության մասին իշխանական քարոզիչները հիմա աշխատում են չխոսել, այնինչ, երբ «ազատ, բայց սերժատուներն» ամփոփում էին ՀՀԿ «ճկուն» ղեկավարի նախագահության առաջին կամ նույնիսկ երկրորդ տարին՝ անպայման ցուցադրում էին Սարգսյանի ու Գյուլի համատեղ ձեռքսեղմումներն ու ժպիտները։ «Նախաձեռնողականությունը» ներկայացվում էր որպես գերիմաստուն քաղաքականության դրսևորում, սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց։ Սարգսյանական «ֆուտբոլի» արդյունքում ունեցանք հետևյալ արդյունքները.
ստացանք ավելի վատ հարաբերություններ Թուրքիայի հետ, քան կար մինչև այդ,
օգտվելով Ս. Սարգսյանի կոպիտ սխալից՝ պաշտոնական Անկարան լեգիտիմ հնարավորություն ստացավ ակտիվացնել իր դերը Ղարաբաղի հարցում, բնականաբար՝ ի օգուտ Ադրբեջանի,
Ղարաբաղյան հարցում հայ–թուրքական գործընթացը լրջագույն վնաս հասցրեց հայկական կողմին, որի արդյունքում ստացանք եռանախագահող երկրների ղեկավարների Լ՛Ակվիլայում ու Մոսկակայում արված հայտարարությունները, որոնք ակնհայտորեն մեր շահերի դեմ էին, և բացի այդ՝ ընդունվեց (այդ թվում՝ Սարգսյանի կողմից) Աստանայի համատեղ հայտարարությունը, որտեղ հղում էր արվում ՄԱԿ–ի որոշումներին, իսկ, ինչպես հայտնի է, ՄԱԿ–ի՝ Ղարաբաղի հարցով որոշումները մշտապես հակահայկական բնույթ են կրել, քանի որ այդ որոշումներում առկա է «օկուպացված տարածքներ» ձևակերպումը և առաջնային է համարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ նախկին ԼՂԻՄ–ը։ Ի դեպ, նախքան «ֆուտբոլը» ստորագրվել էր Մայնդորֆյան տխրահռչակ հռչակագիրը, որտեղ նույնպես հղում կար ՄԱԿ–ի որոշումներին։
«Ֆուտբոլային» դիվանագիտությունը բերեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի փաստացի սառեցմանը։
Հայ–թուրքական «ֆուտբոլից» «օգուտ» մնաց միայն Սերժ Սարգսյանի անհասկանալի հրճվանքն այն պահին, երբ թուրքական Բուրսա քաղաքում մեր ֆուտբոլիստները գոլ ընդունեցին սեփական դարպասը, այնինչ խոստացվել էր ողջամիտ ժամկետում Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու բացել սահմանը։
Եթե չեք մոռացել՝ Ս. Սարգսյանը հայտարարում էր, թե ինքը կմեկնի Թուրքիա եթե ունենանք բաց սահման Թուրքիայի հետ կամ էլ լինենք բացման նախաշեմին։
«Երկրորդ սերնդի» բարեփոխումներց մնաց կովերի պտուկները լվանալու «ինստրուկտաժը»
Ներքին կյանքում պատկերը շատ ավելի վատ է։ Երեք տարի առաջ մեր հանրությանը վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացվում էր որպես մեր ժամանակների մեծն մտածող ու երկրորդ սերնդի բարեշրջիչ։ «Փողոցային» ընդդիմության լիդերն էլ հանրահավաքներից մեկում դարդ էր անում, թե վարչապետը լավն է, բայց տղային չեն թողնի աշխատի, այնինչ լավ էլ թողել էին ու արդյունքները տեսնում ենք։
Ս. Սարգսյանն ու իր վարչապետը պաշտոնավարման սկզբնական փուլում այնպիսի նյուվասյուկիստական ծրագրեր էին ներկայացնում, որ պարզապես եփած հավի ծիծաղը կգար։ Եվ ի՞նչ ունենք մենք հիմա։ Շատ ճիշտ է՝ հետընթաց։
Դիլիջանը, Ջերմուկը, Գյումրին և այլ քաղաքներն ու գյուղերը միջազգային տարատեսակ կենտրոնների, նավահանգիստների վերածելու մասին «սերժատուները», հասկանալի պատճառներով, այս տարի արդեն չխոսեցին։
Չխոսեցին նաև ծիծակը, թթուն ու պանիրը միջազգային բրենդ դարձնելու Սերժ Սարգսյանի գաղափարների մասին։ Իրենք էլ են հասկացել, որ ավելի լավ է լռել ու միայն կադրեր ցույց տալ, որտեղ Սարգսյանը «Իշտոյանա վիդիտ, ակադեմիկա վիդիտ», իմա՝ Քլինթոնին է բարևում, Օբամային է մոտիկից տեսնում ու Մեդվեդևի ձեռքն է սեղմում։
Անդրադառնալով տնտեսական քաղաքականությանը՝ նկատենք, որ Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհից», սիլիկոնային հովտից հիմա մեզ «օգուտ» մնացին միայն դատարկ կճուճի ֆոնին վարչապետի դեղին ժակետով «գյուղական հորիզոններն» ու կովի «էրոտիկ» հատվածների լվացման թեմայով դատողությունները։
Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կոնկրետ խոստումներին, որը նա տվել էր 2008–ի հոկտեմբերի 2–ին, երբ ուղերձով դիմում էր ԱԺ–ին (http://www.president.am/events/statements/arm/?id=21), ապա դրանց իրականանալու մասին կարող եք դատել ինքներդ։ Իսկ խոստացել էր Ս. Սարգսյանը հետևյալը.
Ա. առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել,
Բ. առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան–Հայաստան երկաթուղի կառուցվել,
Գ. առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումնային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու։
Տեղին է հիշել նաև այն մասին, որ 2007–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ նախընտրական ցուցակը ղեկավարող Սերժ Սարգսյանը խոսում էր նանոտեխնոլոգիաները Հայաստանում զարգացնելու մասին։ Սա նույնպես Տիգրան Սարգսյանի ու էկոնոմիկայի «վաղամեռիկ» նախարար Ներսես Երիցյանի «միջազգային կենտրոնների» շարքից էր, ես կասեի՝ այդ ամենի սկիզբն ազդարարող բլեֆը։ Բլեֆ, որին այն օրերին ուշադրություն չդարձրեցին, այնինչ բլեֆը դարձավ սարգսյանական իշխանության միակ գործիքը։
Անցած երեք տարիների ընթացքում միակ բանը, որը կարող է իր ակտիվում գրանցել Սերժ Սարգսյանը՝ դա իր աթոռը պահպանելն է, որը նրան հաջողվեց նաև Լևոն Տեր–Պետրոսյանի հետ համագործակցության շնորհիվ։ Համագործակցություն, որին հիմա «շախմատ խաղալ» են ասում, բայց չի ասվում, թե այդ «շախմատը», բովանդակային առումով, ինչո՞վ է տարբերվում Ս. Սարգսյանի ու Արթուր Բաղդասարյանի «շախմատից», որը վերջիններս 2008–ի մարտի 1–ից առաջ խաղացին ժողովրդի գլխին։ Տարբերությունը, թերևս, այն է, որ 2008–ի «շախմատից» առաջ զոհեր դեռ չէին եղել, իսկ այժմ Տեր–Պետրոսյանն առաջարկում է Սարգսյանին «շախմատ» խաղալ արդեն տասը զոհերի ու բազում քաղբանտարկյալների առկայության պարագայում։ Ինքնե՛րդ դատեք, թե ո՞ր դեպքում էր «շախմատն» ավելի նողկալի ու քննադատելի։
Սերժա–լևոնական ներկայիս «շախմատի» միակ արդյունքը լինելու է այն, որ մենք ստիպված ենք լինելու ամփոփել նաև Սարգսյանի պաշտոնավարման չորս տարին ու, հավանաբար, նաև հինգերորդ տարին, բայց այնպես պետք է անել, որ սերժա–լևոնական «շախմատը» չբերի նրան, որ հոդվածներ տպենք նաև Ս. Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի առաջին տարվա մասին։ Իսկ որպեսզի դա չլինի՝ պետք է այս վարչախմբի պարագլխի հետ ոչ թե «շախմատ» խաղալ, այլ բոքս կպնել՝ բառիս քաղաքական իմաստով։ Այս առաջարկն, իհարկե, չի վերաբերում Տեր–Պետրոսյանին։ Նա իր գործն անում է և փայլուն է անում, ու այդ գործի արդյունքն այն է, որ մենք ամփոփում ենք Սարգսյանի պաշտոնավարման անփառունակ տարիները ոչ թե հետին թվով, այլ ներկա ժամանակով։ Ով հասկանում է այս ամենը՝ պետք է քայլեր ձեռնարկի, իսկ ով չի հասկանում կամ հասկանում, բայց իրեն, կներեք, էշի տեղ է դնում՝ դա իր գործն է։ Միայն մեկ բան նշեմ. ծիծաղելի է «Սերժի՛կ՝ հեռացի՛ր» գոռալն ու միաժամանակ Լևոն երկրպագելը, ով, փաստացի, հայտարարում է, թե «Սերժի՛կ՝ հեռացի՛ր»–ի իրականացումից կարող է օգտվել Ադրբեջանը, ուստի պետք է գնալ «երկխոսության», ինչը, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, նշանակում է «Սերժի՛կ՝ մնա՛»։
Ժամանակն է, որ Սերժ Սարգսյանի մասին որպես ՀՀ նախագահի հայ ժողովուրդը խոսի «անցյալ–մոռացյալ» ժամանակաձևով և սկսի կառուցել իր ներկան ու ապագան։ Համոզված եմ, որ դա հնարավոր է ու կարվի։ Իսկ մինչև այդ ծրագրերի կյանքի կոչումը մնում է հուսալ, որ սրանք գյուղով այնքան չեն զբաղվի, որ դա էլ վերջնականապես կորցնենք։
Գյուղական «նախաձեռնողականությունն», իրոք, մտահոգվելու տեղիք է տալիս, երբ հիշում ես, թե ինչ եղավ երբ Սարգսյանի թիմը արտաքին ու ներքին կյանքում սկսեց ակտիվ նախաձեռնություններով հանդես գալ։ Ինչ ասեմ, Աստված պահապան Հայաստանին ու հատկապես վարչապետի դիտակետում հայտնված հայ գյուղացուն։
. . .
Ամփոփենք. այս երեք տարվա ընթացքում Սարգսյանին հաջողվեց պառակտել հայ ժողովրդի տարբեր հատվածներին, շարունակել բարիկադներ կառուցել հանրության և իր միջև։
Սարգսյանին հաջողվեց նաև գժտվել իրեն իշխանության բերած մարդկանց ու իր նախկին շրջապատի հետ, բայց դրա արդյունքում նոր թիմ չձևավորել, հանրության կողմից ընդունելություն չգտնել ու մնալ միայն, բառիս բուն իմաստով, տնեցիների հույսին (եղբայրներ, փեսա, անձնական վարորդ Վաչիկ, քարտուղարուհի Սաթիկ)։ Միգուցե նաև «Ֆլեշի» Բարսեղ Բեգլարյանն է շարունակում մնալ Սերժ Սարգսյանի ֆավորիտ գործարարը, և վերջ։
Հա, չմոռանամ վերջերս Սերժ Սարգսյանի իշխանության պահապան–«հրեշտակի» դերն է ստանձնել նաև «փողոցային» ընդդիմության «միաբան» լիդերը։ Ահա և ՀՀ երրորդ նախագահի ողջ «արքունիքը»։
Մարտի 1–ի գնով իշխանության եկածին չհաջողվեց իրականացնել «Մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագիրը, որը ենթադրում էր խոշոր բիզնեսի կուլակաթափում ու նրանց սեփականության յուրացում՝ «Պայքարում ենք ստվերի դեմ» դեմագոգիկ լոզունգի ներքո, բայց այդ ընթացքում ավերածություններ գործվեցին տնտեսության մեջ, ինչն աններելի է և ինչի համար նախագահն ու վարչապետը պետք է պատասխան տան։
Սարգսյանի կառավարման տարիները մեր երկրի անվտանգության թուլացման տարիներ էին, իսկ դա չի կարող ներվել «սառը» պատերազմի մեջ գտնվող մեր պետության կողմից։ Անվտանգությանը հասցրած վնասների հարցը վաղեմության ժամկետ չունի։
Տառապանքի երեք տարի
Ապրիլի 9–ին լրացավ Սերժ Սարգսյանի նախագահ աշխատելու 3 տարին։ Մեծ հաշվով՝ դրանք տառապանքի տարիներ էին և՛ Սերժ Սարգսյանի, և՛ իր նեղ թիմի, և՛ ՀՀ նախագահի «յուրայինների», և՛ բիզնեսի բոլոր շերտերի և մնացյալի համար։
Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից դժգոհ են գրեթե բոլորը՝ փողոցային առևտրականից մինչև խոշոր գործարար։ Բնականաբար ամենադժվարը շարքային քաղաքացու համար է, որովհետև իշխանություններն իրենց բոլշևիկյան էնտուզիազմով ու աղաղակող դիլետանտիզմով իրականացրած քաղաքականությամբ նպաստեցին արտագաղթի աճին, իսկ դա ամենավատ արդյունքն էր, որն ունեցանք այս երեք տարիների ընթացքում։ Արձանագրվեց նաև կապիտալի արտահոսք։
Անկեղծ ասած՝ եթե Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչն իր վերջին ասուլիսում, իսկ «ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքներն էլ իրենց ռեպորտաժներում չհիշեցնեին Սարգսյանի պաշտոնավարման երեք տարվա մասին, ապա նրա եռամյա «սռոկին» դժվար անդրադառնայինք։
Իմ տպավորությամբ՝ երկիրն այս պահին ղեկավար, ըստ էության, չունի և դրա համար մոռացել էի, որ պետք էր անդրադառնալ այդ «դարակազմիկ» իրադարձությանը։
Վստահաբար՝ Ս. Սարգսյանն էլ է զգում, որ չի կարողացել իր ուզած ձևով տնօրինել իշխանությունը, այլ պարզապես զբաղեցրել է այդ պաշտոնը, իսկ դա ժամանակավորության զգացում է առաջացնում, իսկ այդ զգացումը սարսափելի բան թե՛ Սարգսյանի, թե՛ ժողովրդի համար։
Դատելով հեռուստաալիքների պատրաստած նյութերից՝ նախագահականի քարոզիչները լրջագույն բարդության առաջ են կանգնած եղել, քանի որ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ որևէ շոշափելի ձեռքբերում չկա, որպեսզի դա ներկայացվի որպես Սարգսյանի վարած եռամյա քաղաքականության արդյունք։ Ճիշտ հակառակը՝ պաշտոնական վիճակագրությունն այս երեք տարիներին արձանագրել է ՀՆԱ անկում, գների աճ, մակրոտնտեսական բոլոր հիմնական ցուցանիշների վատացում, արտաքին պարտքի շեշտակի աճ, աղքատության ավելացում և այլն։ Ու ոչ մի հույս, որ այս ամենը կկարգավորվի, քանզի իշխանությունը ո՛չ ցանկություն, ո՛չ էլ առավել ևս կարողություն չունի՝ դրական արդյունքներ ապահովելու համար։ Իրենք մի կողմից ուզում են անձնական հարստություն կուտակել ու գերկենտրոնացված տնտեսական համակարգ կառուցել, բայց մյուս կողմից էլ ուզում են, որ ժողովուրդը, բիզնես դաշտը չդժգոհեն ու երկրից չհեռանան։ Այդպես չի լինում։
Արձանագրենք, որ Սերժ Սարգսյանի թիմը խայտառակ ձախողման է ենթարկվել և՛ արտաքին քաղաքական ոլորտում, և՛ ներքին կյանքում։ Սա ամենաանարդյունավետ կառավարությունն է, որը անկախ ՀՀ–ն երբևէ ունեցել է։ Նախորդ բոլոր կառավարություններն էլ բացթողումներ ու սխալներ ունեցել են, բայց որևէ մեկն աչքի չի ընկել փողի նկատմամբ այսպիսի ագահությամբ, ցինիզմով, փարիսեցիությամբ, դիլետանտիզմով, մարտնչող տգիտությամբ ու դեմագոգիայով։
Սրանց տերտերական առոգանության տակ պլուտոկրատիան է թաքնված, իսկ բարեպաշտության ու համեստ կենցաղ ունենալու քարոզի տակ՝ «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան։
Նայեք Սարգսյան նախագահի ու նույն ազգանունով վարչապետի տված խոստումներին ու արձանագրած արդյունքներին և կհամոզվեք, որ վերևում մեղմ եմ արտահայտվել։
«Ֆուտբոլից» մնաց գնդակը
«Ֆուտբոլային» դիվանագիտության մասին իշխանական քարոզիչները հիմա աշխատում են չխոսել, այնինչ, երբ «ազատ, բայց սերժատուներն» ամփոփում էին ՀՀԿ «ճկուն» ղեկավարի նախագահության առաջին կամ նույնիսկ երկրորդ տարին՝ անպայման ցուցադրում էին Սարգսյանի ու Գյուլի համատեղ ձեռքսեղմումներն ու ժպիտները։ «Նախաձեռնողականությունը» ներկայացվում էր որպես գերիմաստուն քաղաքականության դրսևորում, սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց։ Սարգսյանական «ֆուտբոլի» արդյունքում ունեցանք հետևյալ արդյունքները.
Հայ–թուրքական «ֆուտբոլից» «օգուտ» մնաց միայն Սերժ Սարգսյանի անհասկանալի հրճվանքն այն պահին, երբ թուրքական Բուրսա քաղաքում մեր ֆուտբոլիստները գոլ ընդունեցին սեփական դարպասը, այնինչ խոստացվել էր ողջամիտ ժամկետում Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու բացել սահմանը։
Եթե չեք մոռացել՝ Ս. Սարգսյանը հայտարարում էր, թե ինքը կմեկնի Թուրքիա եթե ունենանք բաց սահման Թուրքիայի հետ կամ էլ լինենք բացման նախաշեմին։
«Երկրորդ սերնդի» բարեփոխումներց մնաց կովերի պտուկները լվանալու «ինստրուկտաժը»
Ներքին կյանքում պատկերը շատ ավելի վատ է։ Երեք տարի առաջ մեր հանրությանը վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացվում էր որպես մեր ժամանակների մեծն մտածող ու երկրորդ սերնդի բարեշրջիչ։ «Փողոցային» ընդդիմության լիդերն էլ հանրահավաքներից մեկում դարդ էր անում, թե վարչապետը լավն է, բայց տղային չեն թողնի աշխատի, այնինչ լավ էլ թողել էին ու արդյունքները տեսնում ենք։
Ս. Սարգսյանն ու իր վարչապետը պաշտոնավարման սկզբնական փուլում այնպիսի նյուվասյուկիստական ծրագրեր էին ներկայացնում, որ պարզապես եփած հավի ծիծաղը կգար։ Եվ ի՞նչ ունենք մենք հիմա։ Շատ ճիշտ է՝ հետընթաց։
Դիլիջանը, Ջերմուկը, Գյումրին և այլ քաղաքներն ու գյուղերը միջազգային տարատեսակ կենտրոնների, նավահանգիստների վերածելու մասին «սերժատուները», հասկանալի պատճառներով, այս տարի արդեն չխոսեցին։
Չխոսեցին նաև ծիծակը, թթուն ու պանիրը միջազգային բրենդ դարձնելու Սերժ Սարգսյանի գաղափարների մասին։ Իրենք էլ են հասկացել, որ ավելի լավ է լռել ու միայն կադրեր ցույց տալ, որտեղ Սարգսյանը «Իշտոյանա վիդիտ, ակադեմիկա վիդիտ», իմա՝ Քլինթոնին է բարևում, Օբամային է մոտիկից տեսնում ու Մեդվեդևի ձեռքն է սեղմում։
Անդրադառնալով տնտեսական քաղաքականությանը՝ նկատենք, որ Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհից», սիլիկոնային հովտից հիմա մեզ «օգուտ» մնացին միայն դատարկ կճուճի ֆոնին վարչապետի դեղին ժակետով «գյուղական հորիզոններն» ու կովի «էրոտիկ» հատվածների լվացման թեմայով դատողությունները։
Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կոնկրետ խոստումներին, որը նա տվել էր 2008–ի հոկտեմբերի 2–ին, երբ ուղերձով դիմում էր ԱԺ–ին (http://www.president.am/events/statements/arm/?id=21), ապա դրանց իրականանալու մասին կարող եք դատել ինքներդ։ Իսկ խոստացել էր Ս. Սարգսյանը հետևյալը.
Ա. առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել,
Բ. առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան–Հայաստան երկաթուղի կառուցվել,
Գ. առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումնային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու։
Տեղին է հիշել նաև այն մասին, որ 2007–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ նախընտրական ցուցակը ղեկավարող Սերժ Սարգսյանը խոսում էր նանոտեխնոլոգիաները Հայաստանում զարգացնելու մասին։ Սա նույնպես Տիգրան Սարգսյանի ու էկոնոմիկայի «վաղամեռիկ» նախարար Ներսես Երիցյանի «միջազգային կենտրոնների» շարքից էր, ես կասեի՝ այդ ամենի սկիզբն ազդարարող բլեֆը։ Բլեֆ, որին այն օրերին ուշադրություն չդարձրեցին, այնինչ բլեֆը դարձավ սարգսյանական իշխանության միակ գործիքը։
Անցած երեք տարիների ընթացքում միակ բանը, որը կարող է իր ակտիվում գրանցել Սերժ Սարգսյանը՝ դա իր աթոռը պահպանելն է, որը նրան հաջողվեց նաև Լևոն Տեր–Պետրոսյանի հետ համագործակցության շնորհիվ։ Համագործակցություն, որին հիմա «շախմատ խաղալ» են ասում, բայց չի ասվում, թե այդ «շախմատը», բովանդակային առումով, ինչո՞վ է տարբերվում Ս. Սարգսյանի ու Արթուր Բաղդասարյանի «շախմատից», որը վերջիններս 2008–ի մարտի 1–ից առաջ խաղացին ժողովրդի գլխին։ Տարբերությունը, թերևս, այն է, որ 2008–ի «շախմատից» առաջ զոհեր դեռ չէին եղել, իսկ այժմ Տեր–Պետրոսյանն առաջարկում է Սարգսյանին «շախմատ» խաղալ արդեն տասը զոհերի ու բազում քաղբանտարկյալների առկայության պարագայում։ Ինքնե՛րդ դատեք, թե ո՞ր դեպքում էր «շախմատն» ավելի նողկալի ու քննադատելի։
Սերժա–լևոնական ներկայիս «շախմատի» միակ արդյունքը լինելու է այն, որ մենք ստիպված ենք լինելու ամփոփել նաև Սարգսյանի պաշտոնավարման չորս տարին ու, հավանաբար, նաև հինգերորդ տարին, բայց այնպես պետք է անել, որ սերժա–լևոնական «շախմատը» չբերի նրան, որ հոդվածներ տպենք նաև Ս. Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի առաջին տարվա մասին։ Իսկ որպեսզի դա չլինի՝ պետք է այս վարչախմբի պարագլխի հետ ոչ թե «շախմատ» խաղալ, այլ բոքս կպնել՝ բառիս քաղաքական իմաստով։ Այս առաջարկն, իհարկե, չի վերաբերում Տեր–Պետրոսյանին։ Նա իր գործն անում է և փայլուն է անում, ու այդ գործի արդյունքն այն է, որ մենք ամփոփում ենք Սարգսյանի պաշտոնավարման անփառունակ տարիները ոչ թե հետին թվով, այլ ներկա ժամանակով։ Ով հասկանում է այս ամենը՝ պետք է քայլեր ձեռնարկի, իսկ ով չի հասկանում կամ հասկանում, բայց իրեն, կներեք, էշի տեղ է դնում՝ դա իր գործն է։ Միայն մեկ բան նշեմ. ծիծաղելի է «Սերժի՛կ՝ հեռացի՛ր» գոռալն ու միաժամանակ Լևոն երկրպագելը, ով, փաստացի, հայտարարում է, թե «Սերժի՛կ՝ հեռացի՛ր»–ի իրականացումից կարող է օգտվել Ադրբեջանը, ուստի պետք է գնալ «երկխոսության», ինչը, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, նշանակում է «Սերժի՛կ՝ մնա՛»։
Ժամանակն է, որ Սերժ Սարգսյանի մասին որպես ՀՀ նախագահի հայ ժողովուրդը խոսի «անցյալ–մոռացյալ» ժամանակաձևով և սկսի կառուցել իր ներկան ու ապագան։ Համոզված եմ, որ դա հնարավոր է ու կարվի։ Իսկ մինչև այդ ծրագրերի կյանքի կոչումը մնում է հուսալ, որ սրանք գյուղով այնքան չեն զբաղվի, որ դա էլ վերջնականապես կորցնենք։
Գյուղական «նախաձեռնողականությունն», իրոք, մտահոգվելու տեղիք է տալիս, երբ հիշում ես, թե ինչ եղավ երբ Սարգսյանի թիմը արտաքին ու ներքին կյանքում սկսեց ակտիվ նախաձեռնություններով հանդես գալ։ Ինչ ասեմ, Աստված պահապան Հայաստանին ու հատկապես վարչապետի դիտակետում հայտնված հայ գյուղացուն։
. . .
Ամփոփենք. այս երեք տարվա ընթացքում Սարգսյանին հաջողվեց պառակտել հայ ժողովրդի տարբեր հատվածներին, շարունակել բարիկադներ կառուցել հանրության և իր միջև։
Սարգսյանին հաջողվեց նաև գժտվել իրեն իշխանության բերած մարդկանց ու իր նախկին շրջապատի հետ, բայց դրա արդյունքում նոր թիմ չձևավորել, հանրության կողմից ընդունելություն չգտնել ու մնալ միայն, բառիս բուն իմաստով, տնեցիների հույսին (եղբայրներ, փեսա, անձնական վարորդ Վաչիկ, քարտուղարուհի Սաթիկ)։ Միգուցե նաև «Ֆլեշի» Բարսեղ Բեգլարյանն է շարունակում մնալ Սերժ Սարգսյանի ֆավորիտ գործարարը, և վերջ։
Հա, չմոռանամ վերջերս Սերժ Սարգսյանի իշխանության պահապան–«հրեշտակի» դերն է ստանձնել նաև «փողոցային» ընդդիմության «միաբան» լիդերը։ Ահա և ՀՀ երրորդ նախագահի ողջ «արքունիքը»։
Մարտի 1–ի գնով իշխանության եկածին չհաջողվեց իրականացնել «Մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագիրը, որը ենթադրում էր խոշոր բիզնեսի կուլակաթափում ու նրանց սեփականության յուրացում՝ «Պայքարում ենք ստվերի դեմ» դեմագոգիկ լոզունգի ներքո, բայց այդ ընթացքում ավերածություններ գործվեցին տնտեսության մեջ, ինչն աններելի է և ինչի համար նախագահն ու վարչապետը պետք է պատասխան տան։
Սարգսյանի կառավարման տարիները մեր երկրի անվտանգության թուլացման տարիներ էին, իսկ դա չի կարող ներվել «սառը» պատերազմի մեջ գտնվող մեր պետության կողմից։ Անվտանգությանը հասցրած վնասների հարցը վաղեմության ժամկետ չունի։
Կարեն Հակոբջանյան