Կարծիք

10.08.2020 11:44


Ամբողջ ամառը մարդկանց բանտարկեցիք տներում, ու այդ խեղճ մարդիկ գեթ մի օր որոշել են նվիրել իրենց ընտանեկան հանգստին, այն էլ քթներից եք բերում

Ամբողջ ամառը մարդկանց բանտարկեցիք տներում, ու այդ խեղճ մարդիկ գեթ մի օր որոշել են նվիրել իրենց ընտանեկան հանգստին, այն էլ քթներից եք բերում

Մարդաորս՝ «թավշյա» ձևով...

Երեկ ընտանյոք հանդերձ Ծաղկաձորում էի: Ահավոր հիասթափված եմ ժողովուրդ-ոստիկան խորացող ատելությունից:

Անզուսպ ու անթաքույց ոգևորությամբ մարդ է, որ բռնում տուգանում էին:

Հրազդանում ու Ծաղկաձորում մոտ հարյուր ոստիկանական մեքենա ընկած հետապնդում էին մարդկանց. էլ խանութներում, էլ այգիներում, էլ զվարճանքի վայրերում և, որ ամենախայտառակն է՝ եկեղեցու բակում...

Լավ, արա, դուք լրիվ ե՞ք ամոթը կորցրել:

Ամբողջ ամառը մարդկանց բանտարկեցիք տներում, ու այդ խեղճ մարդիկ գեթ մի օր որոշել են նվիրել իրենց ընտանեկան հանգստին, այն էլ քթներից եք բերում:

Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»...

Այս ու երկրի ողբերգությունը հանդիսացող մի շարք այլ հարցերի շուրջ՝ այսօր հանդես կգամ հարցազրույցով, որը կտեղադրեմ իմ էջում...

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը