ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը չկայացավ
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հանդիպումը չկայացավ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանը զբաղվածության պատճառով չի կարողացել ներկայանալ հանդիպմանը:
«Կառավարությունում արտահերթ խորհրդակցություն էր, այդ պատճառով պարոն Հարությունյանը չի կարողացել գալ, բայց հանդիպում կլինի անպայման»,-ասաց Աղազարյանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը նախաձեռնել էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը: