Չկա առանձին որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ, դա պետք է անել համախմբված. Արա Վարդանյան
Կասկած չունեմ, որ մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների, որի արդյունքում ընդդիմադիր դաշտը կորոշի՝ ով է առաջնորդելու Հայաստանը ապագա մի քանի տարիներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ խոսելով երկրի ներքաղաքական իրավիճակի մասին:
«Երկու տարի առաջ տեղի ունեցածը մի շատ կարևոր վնաս հասցրեց Հայաստանին, դա այն է, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը կարծեց, որ կարող են լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, սա իրականության մեջ վարչապետի ինստիտուտի նշաձողի շատ լուրջ իջեցում է»,-ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ դա լուրջ վերավերմունք չէ Հայաստանի և հայաստանցիների նկատմամբ, քանի որ պաշտոնին ձգտելը երկիրն ավելի լավը չի դարձնի, ինչում, ինչպես նշում է նա, արդեն համոզվել ենք. «Նույնիսկ քաղաքական դաշտում գրեթե բոլոր խաղացողներին թվաց, որ իրենցից յուրաքանչյուրն էլ կարող է լինել վարչապետ»:
Ըստ նրա՝ երկու տարի առաջ վարչապետի ինստիտուտը անկում ապրեց, քանի որ այդ պաշտոնն ստանձնեց մի մարդ, որը իրավունք չուներ լինել այդ պաշտոնին: Իսկ դա, ըստ Արա Վարդանյանի, հանրությունը արդեն հասկացել է:
«Անցած երկու տարին մենք տեսնում էինք, որ տարբեր քաղաքական կուսակցություններ, անհատներ, նախաձեռնության անդամներ, կազմակերպությունների ղեկավարներ իրենց վրա էին քաշում վերմակը, որ իրենք կարող են լինել վարչապետ: Հիմա եկել է մի հանգրվան, երբ ըստ իս՝ բոլորն էլ հասկացել են, որ վարչապետն ամեն մեկը չէ, որ կարող է լինել:
«Չկա Հայաստանում առանձին վերցված որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ, դա պետք է անել համախմբված, բոլորով»,-ասաց նա:
Արա Վարդանյանը կարծում է՝ եկել է ժամանակը համախմբվելու, և այս երկու տարին բավական ժամանակ էր հասկանալու՝ ինչ իրավական պրոցեսներ են տեղի ունենում Հայաստանում, ինչ քաղաքական պրոցեսներ են ընթանում. «Կասկած չունեմ, որ մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների, որի արդյունքում ընդդիմադիր դաշտը կորոշի՝ ով է առաջնորդելու Հայաստանը ապագա մի քանի տարիներին»,-հավելեց Արա Վարդանյանը:

Աղբյուրը՝ news.am