Քաղաքական

11.08.2020 15:59


«Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում ԼՂ հակամարտության կարգավորման համար». Չավուշօղլու

«Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում ԼՂ հակամարտության կարգավորման համար». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը` քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

«Չնայած միջազգային կառույցների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված որոշումներին, հակամարտությունը լուծում չի գտնում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում հակամարտության կարգավորման համար»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Սա Բայրամովի առաջին արտասահմանյան այցն է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնում:

Այս խորագրի վերջին նյութերը