Կարծիք

11.08.2020 19:42


Այս զորավարժությունների քաղաքական մասշտաբն անգամներով գերազանցում էր ռազմական բաղադրիչին

Այս զորավարժությունների քաղաքական մասշտաբն անգամներով գերազանցում էր ռազմական բաղադրիչին

Ադրբեջանում կայացած զորավարժությունների վերաբերյալ տեսանյութերի նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ, դրանք, չնայած մասշտաբային առումով մեծ թվով բնակավայրեր են ընդգրկել, սակայն իրենց բնույթով և բովանդակությամբ, էական նորություններ չեն պարունակել։

Հրապարակված տեսանյութերում, Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցի մեծ թվով զինատեսակներ չեն նկատվել։

Անձամբ իմ համար զարմանալի էր ԱԹՍ-ների ներգրավվածության մասին կադրերի բացակայությունը, որի մասին զորավարժություններից առաջ շատ էր խոսվում։

Առհասարակ ցուցադրված կադրերը այդքան էլ տպավորիչ չէին, իսկ ներկայացված զինտեխնիկան հիմնականում փոքր խմբաքանակներով էր։

Այս զորավարժությունների քաղաքական մասշտաբը անգամներով գերազանցում էր ռազմական բաղադրիչին։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը