Քաղաքական

11.08.2020 20:00


Ինչո՞ւ են փոխել վարչապետի դստեր մեքենայի համարները

Ինչո՞ւ են փոխել վարչապետի դստեր մեքենայի համարները

Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշանը, յութուբի իր ալիքում նոր վլոգ է տեղադրել, որտեղ ներկայացնում է, թե ինչպես է անցկացրել իր ծննդյան օրը բնության գրկում։ Տեսանյութում Փաշինյանի երեք դուստրերն են, կինը և վերջերս զորացրված որդին։ Նրանք փոքրիկ մի լճակի ափին, որտեղից, ինչպես նշում է Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը, երևում է Արագած լեռը, վրաններ են կապել, խորոված արել ու գիշերը անցկացրել այդտեղ՝ ընտանեկան միջավայրում նշելով Շուշանի 13-րդ տարեդարձը. գրում է hraparak.am-ը։

Տեսանյութում երևում է սև Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան, որը սպասարկում է Փաշինյանի երեխաներին։ Մամուլում գրվեց, որ սա գնվել է հատուկ վարչապետի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար, թեպետ հետո ասացին, որ ավելի վաղ էր գրվել, մինչ իրենց՝ իշխանության գալը։ Ինչևէ։ Ավտոմեքենան մինչև վերջերս կրում էր 130 UU 01 պետհամարանիշ, որը Պետական պահպանության ծառայության համարանիշ է։ Այդ տեսանյութում, սակայն, երևում է, որ մեքենայի պետհամարանիշը փոխված է՝ սովորական, աչքի չընկնող, թվերի խառը համադրությամբ համարներ են դրված՝ 35 DV 933: Սրանք, ամենայն հավանականությամբ, օպերատիվ համարներ են, այսպիսի համարանիշները հասանելի են հիմնականում ուժային կառույցների աշխատակիցների համար, որպեսզի քողարկվեն, հեշտ ճանաչելի չլինեն իրենց համարներով ու կարողանան ազատ օպերատիվ ծառայություն իրականացնել։ Այսպիսի համարանիշները նաև «չեն նկարվում», այսինքն՝ այսպիսի համարներով մեքենան, երբ խախտում է կատարում, դրանք չեն ֆիքսվում և տուգանք չի ուղարկվում մեքնայի սեփականատիրոջ հասցեով։ Գրեթե վստահ ենք, որ Փաշինյանի երեխաներին սպասարկող մեքենայի վրա ևս «օպերատիվ» համարանիշ է փակցված։ Ի դեպ, X-Trail-ի բամպերի ներքևի հատվածում երևում են նաև ՊՊԾ-ի փակցրած առկայծող փարոսիկները, որոնք հարկ եղած դեպքում միացվում ու ճանապարհ են բացում տիրոջ համար։

Թե ինչու են Փաշինյանները որոշել փոխել իրենց սպասարկող հայտնի X-Trail-ի համարները, դժվար է ասել, սակայն կարելի է կռահել՝ քողարկվելու, ճանաչելի չլինելու համար, որպեսզի փողոցում այս մեքենան չկարողանան հեշտությամբ ֆիքսել, ըստ այդմ՝ իմանալ, թե ուր են գնում, որտեղ են լինում Փաշինյանի ընտանիքի անդամները։ Չի բացառվում, որ քողարկվելուց զատ՝ նաև խախտումներից ու տուգանքներից ապահովագրվելու նպատակ էլ է ունեցել պետհամարանիշը փոխելը։ Նաև, հարկ եղած դեպքում, այն կարելի է նաև որպես պոպուլիստական քայլ ներկայացնել հանրությանը, որ վարչապետի դստեր մեքենան ոչ թե «գոլդ» կամ ծառայողական համարանիշով է, այլ հասարակ, շարքային քաղաքացու համարներով։

Տեսանյութում մեկ այլ ավտոմեքենա էլ է երևում՝ սև Toyota Prado ամենագնաց, որից իջնում է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Թեև Prado-ի համարանիշը չի երևում, սակայն այս մեքենան էլ, ամենայն հավանականությամբ, պետությունից վարչապետի տիկնոջը սպասարկելու համար է հատկացվել։ Այս Prado-ով էլի ենք տեսել Աննա Հակոբյանին միջոցառումների ժամանելիս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը