Այս տարի պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 16.6 տոկոսով
Այս տարի պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 16.6 տոկոսով:
Ցինկի խտանյութի արտադրության աճն ավելի «կատաղի» է՝ 28.2 տոկոս:
Իսկ մոլիբդենի խտանյութի աճի թվի համար ածական կարելի է գտնել միայն ոսկեղենիկ գրաբարում: Համաձայնեք, որ 80 տոկոսանոց աճը բացի «զգլխիչից» այլ ածականով չես բնութագրի:
Միայն պաշտոնական թվերով այս տարվա առաջին կիսամյակում մոլիբդենի խտանյութի արտահանման ծավալը արժեքով մոտ 2.5 անգամ ավելի է, քան անցած տարվա 12 ամիսներին: Իսկ քաշով՝ մոտ 5 անգամ: Երևի մոլիբդենի գինը համաշխարհային շուկայում ընկել է, բայց մենք մեծացնում ենք արտահանման ծավալները:
Կարևորն այն է, որ կանաչ-բնապահպաններն այս մասին չիմանան:
Այս տարի պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 16.6 տոկոսով
Այս տարի պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 16.6 տոկոսով:
Ցինկի խտանյութի արտադրության աճն ավելի «կատաղի» է՝ 28.2 տոկոս:
Իսկ մոլիբդենի խտանյութի աճի թվի համար ածական կարելի է գտնել միայն ոսկեղենիկ գրաբարում: Համաձայնեք, որ 80 տոկոսանոց աճը բացի «զգլխիչից» այլ ածականով չես բնութագրի:
Միայն պաշտոնական թվերով այս տարվա առաջին կիսամյակում մոլիբդենի խտանյութի արտահանման ծավալը արժեքով մոտ 2.5 անգամ ավելի է, քան անցած տարվա 12 ամիսներին: Իսկ քաշով՝ մոտ 5 անգամ:
Երևի մոլիբդենի գինը համաշխարհային շուկայում ընկել է, բայց մենք մեծացնում ենք արտահանման ծավալները:
Կարևորն այն է, որ կանաչ-բնապահպաններն այս մասին չիմանան:
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից