Կարծիք

12.08.2020 09:25


Այն, ինչն օրեցօր ակնհայտ է դառնում, մի անուն ունի՝ ազգայինի ոչնչացում

Այն, ինչն օրեցօր ակնհայտ է դառնում, մի անուն ունի՝ ազգայինի ոչնչացում

Հայ մարդ, դու պարտավո՛ր ես, այո, պարտավո՛ր ես պաշտպանել քեզ ու քո սերունդներին: Օտարը չի գալու քեզ փրկի ոչնչացումից, օտարը չի քո պետության գահավիժումը կասեցնելու, օտարը չի քո փոխարեն՝ քո երկրում հանուն արդարության պայքարելու:

Այն, ինչն օրեցօր ակնհայտ է դառնում, իրականում մի անուն ունի՝ ազգայինի ոչնչացում, պետականության կորուստ: Ապազգային իշխանության երբեմնի նպատակները, այսօր առարկայական են արդեն, սորոսագլոբալիստական, թուրք-ադրբեջանական քարոզչության ջատագովները հստակ, քայլ առ քայլ գնում են մեր երկիրը ազգ-պետությունից փորձադաշտ-պետություն դարձնելու ուղղով:

Հարվածում են բոլոր այն ուղղություններով, առանց որոնց հայ ազգը և պետությունը չի կարող հարատևել:

Հավատ, հայ ընտանիք, հայ գրականություն, հայոց լեզու, հայոց պատմություն, հայ մշակույթ, դեմոգրաֆիական փոփոխություններ, անվտանգության հեղհեղուկ, ոչ հստակ առաջնահերթություններ:

Ասեք, ինչի է դատապարտված այն ազգը, որն իր հայրենիքում չի խոսելու իր մայրենի լեզվով, անտեղյակ է լինելու իր պատմությունից, չի աղոթելու իր եկեղեցիներում, չի պաշտպանելու իր սահմանները թշնամուց:

ԱՐԹՆԱՑԵ՛Ք, թույլ մի տվեք, որ շարունակեն ձեզ խաբել, կտրել արմատներց և վերածել մանկուրդների...

Գևորգ Գևոգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը