Իշխանական պատգամավորը խոչընդոտել է սփյուռքահայ ներդրողի գործունեությանը, հրահրել անկարգություններ (տեսանյութ)
ԱԺ իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանըհրահրել է անկարգություններ, խոչընդոտել սիրիահայ ներդրողի գործունեությանը։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Նրա փոխանցմամբ՝ ներդրող Արա Տագեսյանը երկու տարի առաջ՝ 2018թ, որոշել է Հայաստանում իր բիզնեսն սկսել, զբաղվել գյուղատնտեսությամբ, գնել է հողատարածքներ, սակայն խոչընդոտների է հանդիպել իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից։
Մասնավորապես՝ կազմակերպել, հրահրել է զանգվածային անկարգություններ, ինչի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել և օրեր առաջ դատարանը բավարարեց բողոքը։ Նրա խոսքով, թեև մինչ այդ քրեական գործ է հարուցվել, սակայն վարույթն իրականացնող մարմինը ոչինչ չէին ձեռնարկում, իսկ դատարանը գտավ, որ պատգամավորի կողմից խախտվել են Տագեսյանի իրավունքները։
Տագեսյանն էլ պատմեց, որ միշտ ցանկացել են Հայաստանի հետ լավ կապեր ունենալ և վեց տարի առաջ, երբ Հայաստան էին եկել, որոշել էին Հայաստանում բնակարան ձեռք բերել, իսկ ՀՀ-ում բիզնեսով զբաղվելու ցանկությունն առաջացել է հեղափոխությունից հետո, քանի որ մինչ այդ կարծում էին, որ Հայաստանում գործ դնելը դժվար է։ Նա պատմեց, որ հեղափոխության ընթացքում սփյուռքահայերի շրջանում մեծ խանդավառություն է եղել և ցանկություն են ունեցել գործ դնելու։ Նրա խոսքով՝ «List.am» կայքի միջոցով տեսել են, որ կա վաճառքի ենթակա հողատարածք, իսկ փաստաբանը՝ հանգամանքները ստուգելուց հետո հայտնել է, որ ամեն ինչ նորմալ է։
Իշխանական պատգամավորը խոչընդոտել է սփյուռքահայ ներդրողի գործունեությանը, հրահրել անկարգություններ (տեսանյութ)
ԱԺ իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հրահրել է անկարգություններ, խոչընդոտել սիրիահայ ներդրողի գործունեությանը։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Նրա փոխանցմամբ՝ ներդրող Արա Տագեսյանը երկու տարի առաջ՝ 2018թ, որոշել է Հայաստանում իր բիզնեսն սկսել, զբաղվել գյուղատնտեսությամբ, գնել է հողատարածքներ, սակայն խոչընդոտների է հանդիպել իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից։
Մասնավորապես՝ կազմակերպել, հրահրել է զանգվածային անկարգություններ, ինչի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել և օրեր առաջ դատարանը բավարարեց բողոքը։ Նրա խոսքով, թեև մինչ այդ քրեական գործ է հարուցվել, սակայն վարույթն իրականացնող մարմինը ոչինչ չէին ձեռնարկում, իսկ դատարանը գտավ, որ պատգամավորի կողմից խախտվել են Տագեսյանի իրավունքները։
Տագեսյանն էլ պատմեց, որ միշտ ցանկացել են Հայաստանի հետ լավ կապեր ունենալ և վեց տարի առաջ, երբ Հայաստան էին եկել, որոշել էին Հայաստանում բնակարան ձեռք բերել, իսկ ՀՀ-ում բիզնեսով զբաղվելու ցանկությունն առաջացել է հեղափոխությունից հետո, քանի որ մինչ այդ կարծում էին, որ Հայաստանում գործ դնելը դժվար է։ Նա պատմեց, որ հեղափոխության ընթացքում սփյուռքահայերի շրջանում մեծ խանդավառություն է եղել և ցանկություն են ունեցել գործ դնելու։ Նրա խոսքով՝ «List.am» կայքի միջոցով տեսել են, որ կա վաճառքի ենթակա հողատարածք, իսկ փաստաբանը՝ հանգամանքները ստուգելուց հետո հայտնել է, որ ամեն ինչ նորմալ է։
Աղբյուրը` Pastinfo.am