Կարծիք

12.08.2020 17:39


Վերջին 30 տարիներին մասնակի շրջափակումը միշտ վնասել է մեր տնտեսությանը, բայց կարող էր այս անգամ օգնել մեզ խուսափել համավարակից․ դա էլ չստացվեց այս ապիկար իշխանությունների մոտ

Վերջին 30 տարիներին մասնակի շրջափակումը միշտ վնասել է մեր տնտեսությանը, բայց կարող էր այս անգամ օգնել մեզ խուսափել համավարակից․ դա էլ չստացվեց այս ապիկար իշխանությունների մոտ

Փաստ է, որ սթրեսային և ճգնաժամային կառավարման փորձ չունեցող իշխանությունները կորոնավիրուսի համավարակի իրավիճակի գնահատումը հենց սկզբից սխալ են արել, նախապատրաստական աշխատանքներ գրեթե չեն կատարվել։ Այնուհետ՝ ճիշտ ժամանակին անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկվել, սահմանային 4 անցակետերը՝ օդանավակայանի, Իրանի և Վրաստանի հետ սահմանները չեն փակվել նույնիսկ այն ժամանակ, երբ Չինաստանում, հարևան Իրանում և Եվրոպայում վարակակիրների թիվը անցնում էր հազարները։ Իշխանության կողմից խնդրին անլուրջ մոտեցման, հակասական հայտարարությունների պատճառով, իսկ արտակարգ դրություն հայտարարելուց հետո անհրաժեշտ սանիտարահիգենիկ և կանխարգելիչ միջոցառումներ՝ այնպիսին ինչպիսին անցեն կացվել մեր հարևան Վրաստանում՝ մեզ մոտ չիրականացվեցին։ Արդյունքում մեզ մոտ շատ ավելի վատ է, քան համավարակի դեմ սահմանափակումներ չարած Բելառուսում։

Վերջին 30 տարիներին մասնակի շրջափակումը միշտ վնասել է մեր տնտեսությանը, բայց կարող էր այս անգամ օգնել մեզ խուսափել համավարակից։ Դա էլ չստացվեց այս ապիկար իշխանությունների մոտ։ Արդյունքում 5 ամսում ունենք 1000֊ից ավելի մահեր, հարևան Վրաստանում 2 տասնյակ։ Այսքանից հետո անընդհատ ասում են՝ «սիրում ենք ձեզ, ժողովուրդ ջան»։ Մի սիրիր, բայց ճիշտ կառավարիր, որ այդքան մարդ չմահանա։

Հ.Գ. Մենք ամենակազմակերպված ազգն ենք Հարավային Կովկասում, և չի կարելի հակառակի մեջ մեղադրել մեր ժողովրդին ու կարելի էր այնպես առաջնորդել մեր ժողովրդին, այնպես կառավարել երկիրը, որ օրինակելի լինեինք տարածաշրջանում վարակի չ՜տարածման և մահերի ցածր թվերով։

Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը