Լրահոս

10.04.2009 10:16


Բոլիվիայի նախագահը հացադուլ է հայտարարել

Բոլիվիայի նախագահը հացադուլ է հայտարարել

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել՝ պահանջելով  խորհրդարանից,  այս տարվա դեկտեմբերի 6-ին  կայանալիք ընտրությունների մասին անհապաղ նոր օրենք ընդունել։ Ինչպես հայտնել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչը, Մորալեսը ակնկալում է, որ արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը կհաստատի Ազգային կոնգրեսը, քանի որ ժողովուրդը քվեարկել է նոր սահմանադրության օգտին։

Պատգամավորները առաջին ընթերցմամբ հավանության էին արժանացրել ընտրությունների մասին օրենքը, երբ ընդդիմության ներկայացուցիչների զգալի մասը լքել է  դահլիճը՝  նպատակ ունենալով զրկելԿոնգրեսին քվորում ապահովելու հնարավորությունից։  Հիմնական տարաձայնությունները կապված են բնիկ հնդակացիներին  Կոնգրեսում տրվելիք տեղերի և առաջին անգամ արտասահմանում ապրող 3 մլն. բոլիվիացիների քվեարկությանը մասնակցելու հետ։ Բոլիվիայի նոր սահմանադրությունը լայն իրավասություններ է ընձեռում բնիկ հնդկացի ազգաբնակչությանը, որը նախկինի համեմատ, ավելի  շատ պետք է ներկայացված լինի իշխանության տարբեր օղակներում։ Նոր օրենքով պետական վերահսկողության տակ են անցնում տնտեսության առանցքային ճյուղերը, բնական ռեսուրսները հայտարարվում են ազգային սեփականություն, երկրի նահանգները  լայն ինքնավարություն են ստանում։

Այս խորագրի վերջին նյութերը