Կարծիք

13.08.2020 12:46


Վայ պարետ, պարետ... Պարետը բացում է փակագծերը

Վայ պարետ, պարետ... Պարետը բացում է փակագծերը

ԱԺ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու առթիվ գումարված հատուկ նիստում պարետն իր եզրափակիչ ելույթում բացեց փակագծերը (ու բնավ ոչ իշխանության օգտին) և, ըստ էության, հաստատեց ընդդիմության տեսակետները:

Ուշադիր եղեք, թե ինչ է ասում պարոն պարետը։
Ասում է՝ «արտակարգ իրավիճակը չէ պատճառը, որ Հայաստան տուրիստներ չեն գալիս և արտակարգ դրությունը չէ պատճառը, որ մարդիկ զրկվել են աշխատանքից»...

Վերջ, ամեն ինչ ասված է: Ավելի լավ ինքնախոստովանական ցուցմունք տալ հնարավոր չէր...
Շատ ճիշտ է ասում պարոն պարետը:

Իսկապես, անկախ արտակարգ դրությունից՝ Հայաստան ոչ մի տուրիստ էլ չի գալու և ոչ մի ներդրում չի արվելու...
Տուրիստը գիժ չի, որ՝
- գա դիմակ կրի, ուշագնաց լինի ու հիվանդանոցի մատերիալ դառնա.
- գա, դիմակ չդնելու համար տուգանվի, պառկացվի ասֆալտին, ծեծ ուտի ու տարվի Ոստիկանություն.
Ներդրողը չի ցնորվել, որ՝
- գա, ներդրում անի, հաջորդ օրը հարկայինը նստի վզին, տուգանի ու երկրից վտարի.
- դատավորներին գետնին տեսնելուց հետո գա ու անկախ դատարան ակնկալի:
Ճիշտ եք պարոն պարետ։

Արտակարգ դրությունը հեչ կապ չունի մեր պետության անկման հետ...

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը