Կարծիք

13.08.2020 20:43


Այս տարվա առաջին կիսամյակի մեր խոշոր գործընկեր երկրների առաջին եռյակը մնացել է նույնը

Այս տարվա առաջին կիսամյակի մեր խոշոր գործընկեր երկրների առաջին եռյակը մնացել է նույնը

Անկախ արտաքին առևտրի կառուցվածքային փոփոխություններից՝ այս տարվա առաջին կիսամյակի մեր խոշոր գործընկեր երկրների առաջին եռյակը մնացել է նույնը:

Փոխվել են միայն այդ երկրների մասնաբաժինները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ռուսաստանի կշիռն աճել է, մյուս երկուսինը՝ նվազել:

Արտաքին ապրանքաշրջանառության առաջին տեղում Ռուսաստանն է՝ մեր արտաքին առևտրի 46.8 % մասնաբաժնով: Ռուսաստանը 2019թ․ նույնպես առաջին տեղում էր՝ ընդհանուրի 28.1 %-ով:

Երկրորդ երկիրը Չինաստանն է՝ 19.7 %: Չինաստանը 2019թ էլ երկրորդ տեղում էր, բայց ավելի ցածր՝ 21.4 %-ով:

Երրորդ երկիրը Թուրքիան է՝ 10.7 %: Այդ երկիրը 2019թ․ էլ երրորդն էր, բայց մի փոքր ավելի ցածր մասնաբաժնով՝ 9.9 %:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը