Լրահոս

18.11.2010 17:34


Սպարտակ Մելիքյանը պիտի պատասխա՞ն տա

 ՀՀ Վերահսկիչ պալատի վերաբերյալ Սպարտակ Մելիքյանի հայտարարության առնչությամբ «7օր»-ը մեկնաբանություն է խնդրել Գյումրու քաղաքապետարանի լրատավության բաժնի վարիչ Լիլիթ Աղեկյանից: Բոլորվին վերջերս Վերահսկիչ պալատը նաև ստուգումներ էր անցկացրել Գյումրու քաղաքապետարանում և միլիոնավոր դրամների հասնող խախտումներ էր հայտնաբերել:

Քաղաքապետարանի լրատվության բաժնի վարիչը հարկ համարեց նախ ջանասիրաբար մեկնաբանել իրեն ուղղված հարցը.

-Ձեր հարցը՝ ուղղված մեզ, անհեթեթ ու անտրամաբանական է: Կներե՛ք, իհարկե: Մենք ի՞նչ գործ ունենք մեկնաբանելու ուրիշի ասածները։ Ով ինչ ասում է, դրա համար պիտի պատասխան տա:

Իսկ Վերահսկիչ պալատի գործունեության առումով նշեց.

-Մարդիկ եկել, իրենց գործը կատարել են, հաշվետվությունը ներկայացրել, և խնդիրներ չեն եղել:

Այս խորագրի վերջին նյութերը