Կարծիք

14.08.2020 15:17


Հայոց պատմության չափորոշիչները մշակվել են ուղիղ սորոսական, թուրքամետ ուժերի և այդ կոնցեպտների հենքի վրա (լուսանկար)

Հայոց պատմության չափորոշիչները մշակվել են ուղիղ սորոսական, թուրքամետ ուժերի և այդ կոնցեպտների հենքի վրա (լուսանկար)

Հրաշալի է, ամեն ինչ առավել քան հրաշալի է, քանի որ այս «բանավեճն» ԱՄԵՆԱԱՐԴԱՐԱՑԻՆ է՝ ԱՄԵՆԱՃԻՇՏ վայրում։

Եվ մինչ կբացատրեմ միտքս՝ մի պարզ հարց․ ի՞նչ գործ ունի Բրյուսովն ավարտած սորոսական-իմքայլական պատգամավոր, ողջ գիտակցական կյանքը թուրքերի հետ կասկածելի ծրագրերի մեջ խրված, իր ողջ գործունեությունը Հայոց ցեղասպանության խնդրի տրանսֆորմացիային, այն է՝ պահանջատիրության գաղափարի ոչնչացմանը նվիրած, Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհներով և թուրք հեղինակների (բնականաբար՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալների) հետ համատեղ, ուշադրություն, Հայաստանի դպրոցների չափորոշիչների մշակման հակահայ և դավաճանական ձեռնարկի համահեղինակ Մարիա Կարապետյանը ՀԱՅ ԴՊՐՈՑԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ առարկայի չափորոշիչների հետ։

Սույն քննարկումը ևս մեկ անգամ ՓԱՍՏՈՒՄ Է, որ Հայոց պատմության առարկայական չափորոշիչների թիմի ղեկավար, նույն թուրքերի հետ հակահայ ձեռնարկները համահեղինակած և հայկական դասագրքերից «թշնամական կերպարների» ոչնչացման դավաճանական դրամաշնորհի տակ ստորագրած Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը ԳՈՐԾԵԼ ԵՆ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԵԼ ՄԻԱՍԻՆ՝ հրահանգավորվելով թուրք-հայկական «երկխոսություններ» իրականացնող միևնույն կենտրոններից և իդեոլոգներից։

Կարիք կա՞ այլևս ապացուցելու, որ Հայոց պատմության չափորոշիչները մշակվել են ուղիղ սորոսական, թուրքամետ ուժերի և այդ կոնցեպտների հենքի վրա։

Բնականաբար՝ սույն «բանավեճն» ամենևին պատահական չէ, որ նախաձեռնվել է «Սիվիլնեթ» լրատվականը․ հիշեցնենք՝ ԵՄ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» բազմափուլ ծրագրի կոնսորցիումի անդամերից է Սիվիլիթաս հիմնադրամը, այն ծրագրի, որի դրամաշնորհով Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամը Մարիայի ու Լիլիթի հետ իրականացրել է հիշյալ ծրագրերը։ Այսինքն՝ զգալով հանրային սուր անհանդուրժողականությունը, սեփական ձեռնարկներն ու դեմքերին փրկելու գործին է խառնվել նաև այս ամենի դերակատարներից մեկը՝ Սիվիլիթաս հիմնադրամը։

Հ․Գ․ Էլ ի՞նչ ակադեմիայի բաժիններ, համալսարանական ամբիոններ, վաստակաշատ պատմաբաններ կամ կարծիքներ, էլ ի՞նչ Աշոտ Մելքոնյան, Արտակ Մովսիսյան կամ Էդգար Հովհաննիսյան, երբ կա ոմն Մարիա Կարապետյան և նրա կցորդ Լիլիթ Մկրտչյան․․․

Սեփական կարծիքս է՝ Մարիայի ուղիղ կերպով գործին խառնվելուց հետո ակադեմիական և բուհական շրջանակները պարտավոր են պարզապես այլևս չքննարկել չափորոշիչները, բոյկոտել, արհամարհել, ավելին՝ թքել այս խեղկատակ վիճակի վրա և պահանջել ԿԳՄՍՆ-ից՝ ռազմավարության նորովի լայն քննարկում, հաստատում, այնուհետև չափորոշիչների նորովի մշակում, որտեղ կբացառվեն Մարիայի ու Լիլիթի նմանների մասնակցությունը։

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

117947399_618456399073176_923122532969586419_n

Այս խորագրի վերջին նյութերը