Աշխարհ

15.08.2020 09:35


Նվաստացուցիչ ու չափազանց ցավալի էր. Սետյենը՝ Բավարիայից կրած 2-8 հաշվով պարտության մասին

Նվաստացուցիչ ու չափազանց ցավալի էր. Սետյենը՝ Բավարիայից կրած 2-8 հաշվով պարտության մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիայից» կրած 2-8 հաշվով պարտությունը.

Խաղի մասին. «Նվաստացուցիչ պարտություն: Գոլերը չափազանց շատ էին, դրանցից շատերը՝ արժանի: «Բավարիան» շատ արդյունավետ էր»:

Իր ապագայի մասին. «Հիմա չափազանց վաղ է մտածել այն մասին՝ արդյոք կշարունակե՞մ իմ աշխատանքը, թե՞ ոչ: Դա ինձնից կախված չէ: Անհրաժեշտ է ստեղծված իրավիճակը հասկանալ՝ այս պարտությունը հաշվի առնելով»:

Պիկեի խոսքերի մասին. «Ինձ շատ չեմ ծանրաբեռնի դրանով, ես 6 կամ 8 ամիս է՝ այստեղ եմ, բայց ինչ-որ առումով նա ճիշտ է: Հիմա բոլորը շատ հիասթափված են, և այն, ինչ մնում է, եզրակացություններ անելն է»,-ասել է Սետյենը:

Աղբյուրը` armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը