Կարծիք

17.08.2020 08:00


Ունակ չլինելով գեթ մոտ գալ հերոսներին՝ մարդուկը պետք է մոռացության մատնի նրանց

Ունակ չլինելով գեթ մոտ գալ հերոսներին՝ մարդուկը պետք է մոռացության մատնի նրանց

Ինձ թվում է՝ նա ոչ թե ուզում է պարգևատրել արժանավոր հայորդուն, այլ մյուս արժանավորների սխրանքն է նվաստացնել ուզում։

Ըստ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքի 7 ֊րդ ու 11 ֊րդ հոդվածների՝ 《Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաեւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար》:
《Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար》:

Մեծագույն երախտիքով հայրենյաց պաշտպանությանը զինվորագրված երեկվա, այսօրվա ու վաղվա բոլոր տղերքին, խոնարհումս իրենց, սակայն պարգևներն աջուձախ շռայլել պետք չէ՝ համազգային նշանակության այդ ի՞նչ բացառիկ ծառայություն է մատուցվել Ազգային Հերոսի կոչում շնորհելու համար կամ բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար մի՞թե կարելի է Մարտական Խաչ շքանշանով պարգևատևել բոլորին անխտիր, այդ դեպքում ո՞ւր մնաց բացառիկությունն, ավելորդ է նշել, որ նման պարգևատրումներ չեն եղել մինչևիսկ Ապրիլյան Քառօրյայի օրերին, որն իր ռազմական-պետական նշանակությամբ տավուշյան դեպքերին մեղմ ասած՝ հաստատապես չէր զիջում և որի հերոս Ռոբերտ Աբաջյանն անօրինակ սխրանքի համար արժանացել էր միայն Արցախի Հերոս կոչմանն, ու դա ամենաբարձր պարգևատրումն էր այն ժամանակ, վերջապես պետական բարձր պարգևը պարգևավճար չէ, և եթե պարգևավճարը հարվածում է քաղաքացու գրպանին, ապա պարգևի իմաստազրկումը մեր ողջ անցյալի իմաստազրկումն է՝ Նիկոլի նպատակն, ուստի սա ոչ այլ ինչ է, քան իր կողմից նվաստացումն այն հերոսությունների, որոնց կյանքի կոչման՝ թե՛ Արցախյան պատերազմի, թե՛ Ապրիլյան քառօրյայի տարիներին ինքը դասալքված է եղել։

Մարդուկն արժեքներ չունի, միակ մղումը սեփական մանրախնդիր կրքերին հագուրդ տալն է. ունակ չլինելով գեթ մոտ գալ հերոսներին, մարդուկը պետք է մոռացության մատնի նրանց։

#Նիկոլը_պետք_է_հեռացվի։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը