Քաղաքական

17.08.2020 13:56


Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հզր դրամով՝ ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար

Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հզր դրամով՝ ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ին կազատվի աշխատանքից: Այդ մասին հայտնում էր Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Այսօր Tert.am-ը տեղեկացավ, որ Արթուր Մեսչյանը պարգևատրվել է աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար 1 մլն 800 հզր դրամի չափով:

«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1,800,000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»,-ասվում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի օգոստոսի 14-ով թվագրված կարգադրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը