Կարծիք

17.08.2020 16:12


Նույն մարդիկ՝ լուռ և մտահոգ հացի ապրուստով, նույն գործազուրկն է՝ աշխատանք փնտրող, նույն հիվանդը՝ դեղի ճար անող

Նույն մարդիկ՝ լուռ և մտահոգ հացի ապրուստով, նույն գործազուրկն է՝ աշխատանք փնտրող, նույն հիվանդը՝ դեղի ճար անող

Օգոստոսի 17֊ն է, սովորական, ոչնչով աչքի չընկնող, մոխրագույն մի օր, ու էլի նույն դեմքերն են՝ պարտքերի մասին դարդոտ հայացքով, նույն մարդիկ՝ լուռ և մտահոգ հացի ապրուստով, նույն գործազուրկն է՝ աշխատանք փնտրող, նույն հիվանդը՝ դեղի ճար անող, նույն գյուղացին է՝ վաճառված բերքի շահույթը ձեռքին բանկային հերթում, նույն քաղաքաբնակն, ում միտքը տոկոսի օրն է ծվատում, նույն աշակերտն է՝ քննություն հանձնած, բայց ուսանող չդարձած, նույն կարմիր գծերն են, նույն արագաչափերն, ու ամենն է նույնը, եթե ոչ առավել վատ ու ձախողված, վերջապես նույն պետությունն է՝ արտաքին ու ներքին բյուր խնդիրներով, նույն ազգն է՝ երեսը կորցրած, նույն ժողովուրդը՝ հոգսերի տակ կքած, ու չկա այլևս ժպիտը՜, երջանկությու՜նն այնքան խոստացված, հպարտությունն էլ պարզվում էր՝ թե մեղք էլ չէր, սուտ էր որ հաստատ, և ազատությունն էլ պատրանք էր միայն, ավելին՝ թշնամին առավել թունոտ է հոխորտում, դաշնակից չունենք, մեզ չեն հասկանում, ավելի լավի ետևից կուրորեն ընկած՝ ամենը կորցրինք, ու վատթարն է այժմ մեզ պատել, ամառը է դեռ, իսկ արդեն խորհում ենք՝ ձմռանն ի՞նչ պետք է ուտենք, ինչո՞վ տաքանանք, դեռ մի բան էլ համաճարակն է կյանքերս անկանոն լափում...

Հե՜չ նման չէ թերևս նույն 17 ֊ին օգոստոսի, բայց երկու տարի առաջ...

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը