Կարծիք

17.08.2020 20:11


Կարո՞ղ է` իրավիճակ է փոխվել...

Կարո՞ղ է` իրավիճակ է փոխվել...

Պատկերացնո՞ւմ եք` ուր է հասել կորոնավարակային շքահանդեսի «գլխավոր հրամանատարն» իր ոչ ադեկվատության մեջ, որ անգամ ՀՀՇ-ՀԱԿ-ի գլխավոր հրամանատարի փոխարինիչ Լևոն Զուրաբյանն է դառնացած` «ծանր տպավորություն» ստացել Բի-բի-սիի հետ Փաշինյանի «ծանր խոսակցությունից»։ Եվ ոչ միայն դառնացած է հաղորդավարի միակողմանի ադրբեջանամետ հարցերին Փաշինյանի տված անհոդաբաշխ պատասխաններից, այլև հրապարակավ հայտարարում է այդ մասին։ Բա ո՞ւր մնաց «պատերազմող գլխավոր հրամանատարին» չքննադատելու «սուպերհայրենասիրական» մոտեցումը։ Լևոնի «Լևոն պապը» չի՞ սովորեցրել, որ հայրենիքի փրկության «թիվ 1 պատասխանատուին» բա՛ն ասել չի կարելի. ո՛վ չի հասկանում այս «պարզ սիլլոգիզմը» և էս նեղ մաջալին սուր է ճոճում «գլխավոր հրամանատարի» վրա, նա դավաճան է։

Կարո՞ղ է բան է փոխվել. խորտակվող նավից թռնելու ժամանակը չի սպասում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը