Կարծիք

18.08.2020 11:32


Այ էսպես են շատ կիրթ ձևով գողանում ու յուրացնում մեր մշակույթն ու ժառանգությունը (լուսանկար)

Այ էսպես են շատ կիրթ ձևով գողանում ու յուրացնում մեր մշակույթն ու ժառանգությունը (լուսանկար)

Ադրբեջաներեն վիքիպեդիան է։ Այ էսպես են շատ կիրթ ձևով գողանում ու յուրացնում մեր մշակույթն ու ժառանգությունն ու ինքնությունը։

Ըստ Գուգլ-թրանսլեյթի՝

«Մխիթար Գոշը Կովկասյան Ալբանիայի պատմության և մշակույթի հայտնի ներկայացուցիչներից է: Մխիթար Գոշը հեղինակ է մեծ թվով առակների, հայտնի Դատաստանագրքի, ալբանական ժամանակագրությունների և միակ ագրոգրաֆիկ գործի՝ Գյանջալի Խոսրովի ցավալի կյանքը (Գյանջալի Խոսրովի նահատակությունը)»։ [Հու՞ իզ միսթր Գյանջալի Խոսրով]

Մի քիչ էլ մենք ենք մեղավոր, քանզի մինչ օրս ըստ պատշաճի չենք իմաստավորել մեր պետականակերտ ու ազգակերտ նախնիներին ու նրանց ժառանգությունը, ի հայտ չենք բերել նրանց «շոշափելի», հասկանալի կերպարները՝ որ յուրաքանյուր նոր սերունդ ընկերանա ու եղբայրանա այդ մարդկանց հետ, ու ընկերանալով՝ դասեր ստանա նրանցից, դառնա նրանց գործի շարունակողը։

Ժամանակն է ձևակերպել այս խնդիրը, որ «խնդրենք» և գտնենք [գրաբարում «խնդրելը» փնտրել է նշանակում]։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: 1 человек, текст «Private az.m.wikipedia.org Mxitar Qoş Bu maqalanin neytrallığı şübha doğurur. Maqalada taraf tutma va ya pislama Learn more Bu maqalanin sonunda manba siyahısı var, ancaq matndaxili manbalar heç va ya kifay Learn more Mxitar Qoş Qafqaz Albaniyası tarixşünaslığının va madaniyyatinin tanınmış nümayandalarindan biridir. Mxitar Qoş külli miqdarda pritşaların, tamsillarin, maşhur Qanunnamanin, Alban salnamalarinin va yegana aqioqrafik asari olan Gancali Xosrovun azablı hayatı Gancali Xosrovun şahid olması) asarinin müalllifidir. Mxitar Qoş erm. Ujuhpup 4n2»

Այս խորագրի վերջին նյութերը