Կարծիք

18.08.2020 12:35


Նիկոլի «իզմ»-ը` աննախադեպ ցինիզմը

Նիկոլի «իզմ»-ը` աննախադեպ ցինիզմը

Վարչապետն առանց ամոթի և առանց խղճի խայթի հայտարարում է, որ նախարարները պետք է բարձր վարձատրություն ստանան, և դա ժողովրդի պատիվն է:

Ո՞ր ժողովրդի, թույլ տվեք իմանալ, էն որ սպասում է սահմաննները բացվեն` մեկնի արտագնա աշխատանքի՞, քանի որ բառիս բուն իմաստով սոված են: Ո՞ր ժողովրդի, էն որ հազարավոր ընտանիքներում համակարգչի և ինտերնետի բացակայության պատճառով երեխաները զրկվել են հեռավար ուսուցումի՞ց: Էդ ո՞ր ժողովրդի պատվից ես խոսում, թագավորն ապրած կենա, եթե դու և փողոցից պետական համակարգ ներթափանցած քո լակոտախումբը կշտացել եք, ձեզ թվում է, թե ամբողջ ժողովո՞ւրդն է կշտացել:

Նախկինները ունեցել են սխալներ, այո, բայց դու քո ողջ էությամբ ես հակաժողովրդական, դու առհասարակ ճիշտ հատկություն չունես` ոչ մի տեսակ, ոչ մի կարգի և սորտի:

Ասում էիր ժամանակին, որ դու ոչ մի «իզմ»-ի կողմնակից չես, բայց ասեմ իմանաս, քո գաղափարախոսությունը ցինիզմն է` ամենաաններելին բոլոր «իզմ»-երից:

Եվ եթե մարդիկ խաբվել են քեզ և շարունակում են խաբված մնալ, դա չի նշանակում, որ մինչև վերջ պիտի ստորացնես ու շահագործես նրանց:

Կանցնի ևս որոշակի ժամանակ, և Փաշինյանը կլինի աշխարհի ամենամերժված և իզգոյ առաջնորդը: Եվ նույնիսկ այդ նախարարները, որոնց ինքը առատորեն վարձատրում է, իր կողքին չեն մնալու, առաջինն են դավաճանելու:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը