Կարծիք

18.08.2020 20:29


Ըստ օդում կախված լուրերի, վարչապետ Փաշինյանը գերադասում է Արցախի խոզը Իջևանի խոզին, իսկ թոթի արաղը՝ հոնի արաղին

Ըստ օդում կախված լուրերի, վարչապետ Փաշինյանը գերադասում է Արցախի խոզը Իջևանի խոզին, իսկ թոթի արաղը՝ հոնի արաղին

ԿԵԾԿԵԾ ԿՈՒՆՉՈՒԼԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Արցախի նախագահի մամուլի պատասխանատու Վահրամ Պողոսյանը, անդրադառնալով Արթուր Վանեցյանի և նրա կուսակիցների Արցախ այցին և Արայիկ Հարությունյանի հետ չհանդիպելուն, 168.am-ին հայտնել է, որ պատճատը Արայիկ Հարությունյանի բազմազբաղ լինելն է։ Այնուհետև, րոպեներ անց, նա հայտարարել է, որ նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը:

Մի կողմ թողնենք այս հայտարարության քաղաքական անհեթեթությունը, ինչը նշանակում է, որ Արցախի ղեկավարի համար մերժելի են Հայաստանի քաղաքական ուժերի մեծ մասի հետ շփումները, անգամ նիկոլական թիմի այն կտորների, որոնք կասկածի տակ են դնում Ամուլսարը բացելու, տեռորիստներին պատժելու, կամ Լուկաշենկոյին շնորհավորելու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել։

Ուրեմն, ըստ օդում կախված լուրերի, երեքշաբթի Արցախի տուրքի օրն է, երբ ամեն շաբաթ այդ օրը Արցախի նախագահի հատուկ բանագնացը Նիկոլ Փաշինյանին է հասցնում Արայիկ Հարությունյանի ուղարկած «պերեդաչին»՝ Արցախի լավագույն խոզի լավագույն թիքեքը, թոթի արաղը, աղ տիրած թափանը, կանաչեղենը, Արցախի հողի այլ բարիքներ։ Կրկին, ըստ օդում կախված լուրերի, վարչապետ Փաշինյանը գերադասում է Արցախի խոզը Իջևանի խոզին, իսկ թոթի արաղը՝ հոնի արաղին։

Ուրեմն, վարչապետը բանագնացին ասել է, որ մի պահ ոտքը կախ գցի և որպես հմուտ սոմելյե, փորձել է Արայիկ Հարությունյանի ձեռամբ (նրա ձեռնարկություններում) քաշած թոթի արաղը, զակուսկի է արել աղ տիրած ղնջլոզով, և բանագնացի միջոցով Արցախի նախագահին հրամայել է հայտարարել, որ վերջինս կհանդիպի միայն այն մարդկանց, ում Նիկոլը «դաբրո» կտա։

Թե չէ դուք էլ՝ գիտահետազոտական-միտահետազոտական, համազգայի՜ն, անվտանգությո՜ւն, եսիմ ի՜նչ․․․․

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը