Քաղաքական

18.08.2020 21:36


Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. ԿԳՄՍ նախարար

Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. ԿԳՄՍ նախարար

Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Դուք տեսնում եք, որ մենք զգալի սահմանափակումները հանում ենք, ըստ էության դասապրոցեսն ամբողջությամբ վերականգնում ենք, ապահովում ենք աշակերտների մեծ հոսք դպրոցներ, տարրական հակահամաճարակային պայմանները պետք է պահվեն։ Հարցադրումներ են հնչում, թե դիմակների դեպքում ինչպե՞ս է լինելու։ Այստեղ բոլորս պետք է աշխատենք և բացատրենք ծնողներին աշակերտների՝ դիմակներ կրելու անհրաժեշտությունը, որովհետև այս սահմանափակումների թեթևացման պայմաններում դիմակը տարածման կանխարգելման ամենալավ միջոցն է»,-ասել է Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ նախատեսում են դասարանների՝ մեծ լինելու պարագայում, դրանք կիսել, որպեսզի դասարանում հնարավոր լինի ապահովել սոցիալական հեռավորությունը։ Նա նաև նշել է, որ 5-օրյայի փոխարեն աշակերտները հաճախելու են 6-օրյա դպրոց:

Հիշեցնենք, որ այսօր նախարարը կոչով դիմել էր աշակերտներին, ուսանողներին և ծնողներին, որպեսզի հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակեն շփումները կամ ինքնամեկուսանան։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը