Հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստալիքների հանումը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հերթական հակառուսական քայլն է
Հայաստանի իշխանությունը պատրաստվում է օրենքի ուժով հանրային մուլտիպլեքսից հանել ռուսական հեռուստաալիքները: Այսինքն` Հայաստանի բնակիչները շուտով չեն կարողանալու սովորական ալիքներով դիտել տարիներ շարունակ հայկական հեռուստացանկում եղած ռուսական հեռուստաալիքները, այդ թվում` «Первый канал», «Россия» և «Культура» ալիքները, որոնք շատ մեծ լսարան ունեն Հայաստանում: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի «հիմնավորումն» այն է, որ հայկական հանրային մուլտիպլեքսում պետք է լինեն միայն ու միայն հայկական հեռուստաալիքներ, և ռուսերենով ու անգլերենով հեռուստաալիքներ չպետք է լինեն: Դրանք կարող են լինել մասնավոր կաբելային ցանցերում կամ մասնավոր մուլտիպլեքսում (ինչը գոյություն չունի):
Միայն ապուշին պարզ չէ, որ անգլերենի մասը զուտ աճպարարություն է, որովհետև երկար տարիներ հանրային մուլտիպլեքսում եղած CNN-ը Հայաստանում զրոյական լսարան ունի: Լեզվական, մշակութային ու քաղաքակրթական իրողություններն են այդպիսին: Իսկ ռուսերենով ալիքները, մասնավորապես` «Первый канал-ը» և «Россия-ն» շատ մեծ լսարան ունեն Հայաստանում, էլ չասած «Култура»-ի մասին, որ համամարդկային արժեքների և համամարդկային մշակույթի հանրայնացման համատեքստում ահռելի լուսավորչական աշխատանք է կատարում: Այս քայլով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը մեկ նպատակ է հետապնդում՝ հերթական սեպը խրել հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի մեջ և Հայաստանը ևս մեկ քայլով հեռացնել Ռուսաստանից` սպասարակելով ինչ-որ անհասկանալի ու վտանգավոր սոռոսական օրակարգ:
Իհարկե, Հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստալիքների հանումը Նիկոլ Փաշինյանի ռեժիմը փորձելու է հիմնավորել ինքնիշխանության ամրապնդման և հայերենի դիրքերն ամրապնդելու «փաստարկներով», բայց բոլորն են հասկանում` չի կարող ինքնիշխանությունից և հայկական ինքնության ամրապնդումից խոսել մարդկանց մի խումբ, որ իշխանության գալուց հետո Հայաստանում Սոռոսի գրասենյակի ուղիղ ցուցումներով պատերազմ է հայտարարել հայ ազգայինին ու հայկական ինքնությանը: Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմը պատվիրատուների թելադրանքով խնդիր ունի Հայաստանի բնակչությանը դուրս հանել ռուսալեզու քաղաքակրթական-տեղեկատվական դաշտից` կտրելով նաև Ռուսաստանում ապրող շուրջ երեք միլիոն հայերի հետ համատեղ մշակութային-տեղեկատվական դաշտում ապրելու հեռանկարից:
Իսկ գիտե՞ք, թե ինքնիշխանության ամրապնդման կարգախոսների ներքո ռուսական ալիքների փոխարեն հայկական հանրային մուլտիպլեքսում ի՞նչ է լինելու. օրինակ` հայալեզու «ԱզատությունTV-ն» է լինելու: Այո, այո, այն «Ազատությունը», որը ժամանակ առ ժամանակ հայերենով հայ մարդկանց շրջանում հակառուսական քարոզչություն է իրականացնում, ԼԳԲՏ քարոզչություն է իրականացնում, և երբեք չի օգտագործում «Արցախի Հանրապետություն» կամ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունները:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից