Քաղաքական

19.08.2020 10:02


Կրթության ոլորտի ներկայացուցիչները ԿԳՄՍՆ-ի առջև չափորոշիչները փոփոխելու պահանջ են դրել. եթե ինֆորմացիան նման ձևաչափով հասնի երեխաներին, ապա նրանք նույնիսկ հոգեբանական խնդիրներ կունենան․ «Ժողովուրդ»

Կրթության ոլորտի ներկայացուցիչները ԿԳՄՍՆ-ի առջև չափորոշիչները փոփոխելու պահանջ են դրել. եթե ինֆորմացիան նման ձևաչափով հասնի երեխաներին, ապա նրանք նույնիսկ հոգեբանական խնդիրներ կունենան․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կրթության ոլորտի ներկայացուցիչները բացահայտել են, որ կրթական նոր աղմկահարույց չափորոշիչներում առկա են կետեր, որոնց հետ կապված լուրջ տարաձայնություններ ու թեժ քննարկումներ են ծավալվել:

Ըստ մեր տեղեկությունների` կրթության ոլորտի ներկայացուցիչները նախարարության առջև չափորոշիչներում փոփոխություններ կատարելու պահանջ են դրել, քանի որ կարծում են, որ եթե նման ձևաչափով երեխաներին ինֆորմացիան հասնի, ապա երեխաները նույնիսկ հոգեբանորեն լուրջ խնդիրների առջև կկանգնեն:

Նկատենք, որ հատկապես դժգոհություն են առաջացրել 8-րդ դասարանի Կենսաբանու­թյուն առարկայի դասագրքում տեղ գտած մի քանի դրվագներ, որոնք վերա­բերում են սեռական կրթությանը, կան հակաբեղմնավորիչների օգտագործման, սեռավարակներից պաշտպանվածության, պաշտպանիչ միջոցների տրման և նմանատիպ այլ թեմաների մասին տեղեկություններ:

Այս թեմայի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ: «Գրեթե բոլոր առարկաներում խնդրահարույց կետեր կան, որոնք քննարկվում են, և մենք ուսումնասի­րում ենք բոլոր առարկայական չափորոշիչները: Մեր բոլոր դիտարկումները ներկայացրել ենք նախարարություն, որը դիտարկումները վերցրել է ի գիտու­թյուն, և փոփոխելու հարցը առաջ է քաշված: Հիմա հաջորդ քննարկումը լի­նելու է «Պատմություն» առարկայում, որը կքննարկենք այս ուրբաթ օրը»,-մանրամասնեց պատգամավորը:

Նկատենք, սակայն, որ չափորոշիչներում առկա միայն այս դրույթները չեն քննադատության պատճառ դարձել: Վերջին շրջանում լայնորեն քննարկվեցին նաև «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, «Հայ գրականություն» առարկայի ուսուցման հետ կապված հարցերը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը