Կարծիք

19.08.2020 10:12


ՍԴ դատավորի թեկնածուներին «ջրելու» գործընթացն իրականում իշխանության ճգնաժամ է, վերջնական որոշում կայացնելու անկարողություն

ՍԴ դատավորի թեկնածուներին «ջրելու» գործընթացն իրականում իշխանության ճգնաժամ է, վերջնական որոշում կայացնելու անկարողություն

Սահմանադրական դատարանի դատավորների դե յուրե ոչ թափուր պաշտոնների համար թեկնածու առաջադրելու, ապա թեկնածուներին «ջրելու» գործընթացը փորձ կանեն ներկայացնելու ժողովրդավարական գործընթացի քողի տակ։ Իրականում, սակայն, սա իշխանության ճգնաժամ է, վերջնական որոշում կայացնելու անկարողություն, որոշումներից ու պայմանավորվածություններից հետ կանգնելու հեղհեղուկ վիճակ։ Մեր ժողովրդին ամենաշատն այժմ իշխանություն է հարկավոր, իրական իշխանություն, որպեսզի կարողանանք ամենքս մեր գործով զբաղվենք ու առաջ գնանք։

Հ.Գ. Հակասահմանադրական գործընթացի մասնակից դարձած ՍԴ դատավորի «քցված» թեկնածունե՛ր, համաձայնեք, որ ձեր հետ արդար են վարվում, սխալ, բայց արդար։ Ձեզ հասնում է։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը