Տարբեր շրջանակներ շատ ակտիվորեն փորձում են հայերիս մոտ մեղքի զգացում առաջացնել ադրբեջանցիների նկատմամբ
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսի՝ ինձ համար ամենահիշարժան դրվագը «ադրբեջանցիներից ներողություն խնդրելու» մասին հարցի պատասխանն էր։
Տարբեր շրջանակներ շատ ակտիվորեն փորձում են հայերիս մոտ մեղքի զգացում առաջացնել ադրբեջանցիների նկատմամբ իբր ինչ-որ վատ-վատ բաներ կատարելու համար՝ ցանկանալով, մի կողմից, թուլացնելու մեր հաստատակամությունը համազգային գերխնդիրներում, իսկ մյուս կողմից, միջազգային հանրության առջև ձևավորելու զոհի կերպար ադրբեջանցիների համար։
Այս պարզունակ, բայց անչափ վտանգավոր տենդենցը «սպասարկելու» համար Ադրբեջանն օգտագործում է բոլոր հնարվոր հարթակները։ Օրինակ՝ հայտնի և հեղինակավոր Google Arts & Culture հարթակում կարդում ենք «ադրբեջանական» 14-րդ դարի (!!) մի ինչ-որ դամբարանի մասին, հետն էլ, ձեռի հետ նշում են, որ դամբարանը վնասվել է 1918 թվին իբր ադրբեջանցիների դեմ իբր «հայ դաշնակների» իբր կազմակերպած իբր ցեղասպանության ընթացքում։
5-10 տարի այսօրվա ուղղությամբ առաջ գնանք, և «ադրբեջանցիներից ներողություն խնդրելու» գաղափարն այլևս չի հնչի աբսուրդային, ևս 5-10 տարի հետո էլ՝ արդեն աբսուրդային կհնչի ներողություն Չ՚խնդրելու գաղափարը։
Տարբեր շրջանակներ շատ ակտիվորեն փորձում են հայերիս մոտ մեղքի զգացում առաջացնել ադրբեջանցիների նկատմամբ
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսի՝ ինձ համար ամենահիշարժան դրվագը «ադրբեջանցիներից ներողություն խնդրելու» մասին հարցի պատասխանն էր։
5-10 տարի այսօրվա ուղղությամբ առաջ գնանք, և «ադրբեջանցիներից ներողություն խնդրելու» գաղափարն այլևս չի հնչի աբսուրդային, ևս 5-10 տարի հետո էլ՝ արդեն աբսուրդային կհնչի ներողություն Չ՚խնդրելու գաղափարը։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից