Հեղափոխության ժամանակ վարչապետն ասում էր ժողովրդին՝ սատարեք մեզ, հիմա ինքը մեզ չի սատարում. ՌԴ մեկնել ցանկացողները բողոքի ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիա արցեին Կառավարության շենքի դիմաց:
«Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, աշխատանքս, ընտանիքս այնտեղ է: Ռուսական կողմը չի էլ ուզում մեզ հետ խոսել, ես դիմել եմ ու պատասխան եմ ստացել, թե ինչի եք գնացել Հայաստան: Կառավարությունում ո՞վ կա, որ իջնի ու բան ասի մեզ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը:
Նշենք, որ նրանք բողոքում են փակ սահմանների դեմ։ Նրանցից մի քանիսն անցած շաբաթ հրավիրվել էին Կառավարության անդամների հետ քննարկման, սակայն մինչև այսօր չեն ստացել իրենց խնդրի լուծումը:
Ակցիա իրականացնողներից մեկը նշեց, որ հանդիպել են արտգործնախարարի հետ, որն էլ ասել է, թե հարցի լուծումն այն է, որ պետք է նրանց ընտանիքներին ևս Հայաստան բերեն: «Իմաստը որն է, երբ դեպի ներս մարդկանց ընդունում են, իսկ դեպի դուրս չեն թողնում»:
«Եթե արտգործնախարարը բոլորի դիմաց ասում է, թե տեղյակ չէ ՌԴ-ի քաղաքականությունից, էլ ինչ արտգործնախարար: Վարչապետը հեղափոխության ժամանակ ասում էր՝ եկեք, սատարեք, հեղափոխություն անեք, հիմա ժողովուրդն ունի սատարման կարիք, ոչ մի հարց չեն կարողանում լուծել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
ՌԴ մեկնել ցանկացողներից մեկն էլ ասաց, որ Հայաստանի դիմաց բոլորը դռները փակել են, որովհետև, օրինակ՝ Բելառուսի դեպքում նույն խնդիրը չառաջացավ: «Փաշինյանը, որ ընտրվում էր, այստեղ կանգնած ծափ էի տալիս, իսկ հիմա չի իջնում իր տեղից, կարմիր գիծ է գծել Հայաստանի վրա»:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում: