Կարծիք

20.08.2020 14:05


Այս իրավիճակը չի փոխվելու, որովհետև բուժաշխատողի ընկալումը չի փոխվում

Այս իրավիճակը չի փոխվելու, որովհետև բուժաշխատողի ընկալումը չի փոխվում

Առողջապահական համակարգի մասին մարդիկ հիշում են միայն այն ժամանակ, երբ հիվանդանում են...
Սխալ է: Ոնց որ բանակի մասին հիշեն միայն այն ժամանակ, երբ պատերազմ է:

Առողջապահությունը (առողջություն պահել/պահպանել) թանկ է, բայց դա մեր բնակչության անվտանգության և մեր երկրի տնտեսական զարգացման բաղկացուցիչ և կարևորագույն մասն է, որը լուծում է մի շարք խնդիրներ` սկսած մարդու աշխատունակությունից և վերջացրած դեմոգրաֆիայով, ուստի առողջապահության վրա գումար տնտեսելը նշանակում է տնտեսել գումար մեր բնակչության անվտանգության և մեր երկրի տնտեսության զարգացման վրա:

Իհարկե, այդ գումարները շատ աննկատ են ծախսվում և առօրյայում մենք չենք տեսնում ծախսածի արդյունքը, սակայն մենք չենք տեսնում, որովհետև ծախսած գումարը ծառայում է իր նպատակին ու հետևաբար` այդ «տեսնելու» առիթները չեն ստեղծվում:

Ցավոք, բայց մեր բնակչության մեծ մասը առողջապհական համակարգը ընկալում և հասկանում է միայն որպես «հիվանդ բուժելու» միջոց և մարդիկ ամբողջությամբ դեռևս չեն գիտակցում ոլորտի կարևորությունը:

Կորոնավիրուսի ի հայտ գալը որոշ չափով փոխեց բնակչության շրջանում առողջապահական ոլորտի ընկալումը, սակայն այսօր մենք տեսնում ենք, որ մի քանի ամիս առաջ բնակչության շրջանում եղած հետաքրքրությունը առողջապահական համակարգի նկատմամբ կորել է, իսկ բուժաշխատողը ժողովրդի աչքերում «հերոսից» կրկին վերածվել է «կաշառակեր տգետի»:

Այս իրավիճակը չի փոխվելու, որովհետև բուժաշխատողի ընկալումը չի փոխվում:

Հարցը լուծելի է, բայց լուծումը պետք է հիմնված լինի հենց բուժաշխատողների ցանկության և պատրաստակամության վրա:

Գևորգ Դերձյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը