Կարծիք

20.08.2020 14:24


Հակված եմ մտածել, որ Ալեն Սիմոնյան-Սորոսի գրասենյակ հակամարտությունը այս ուժերի համատեղ մշակված տակտիկական քայլն է

Հակված եմ մտածել, որ Ալեն Սիմոնյան-Սորոսի գրասենյակ հակամարտությունը այս ուժերի համատեղ մշակված տակտիկական քայլն է

ՀՀ գործող վարչակազմն իշխանության եկավ Բաց հասարակության հիմնադրամների՝ հայաստանյան սորոսական գրասենյակի «ուսերին նստած», նրա ֆինանսկան հնարավորությունների, նրա ողջ կառույցների, արտասահմանյան կապերի և հեղաշրջումների տեխնոլոգիաների ողջ զինանոցի կիրառման շնորհիվ:

Հետագայում, երբ ԱԺ-ում, Կառավարությունում, իշխանական այլ կառույցներում սորոսական թևն ամրապնդեց իր դիրքերը, աստիճանաբար, հետևողական, նպատակդրված ու ծրագրավորված՝ իրենք «նստեցին» այս իշխանությունների «գլխին» և սկսեցին հուշել, թելադրել և նույնիսկ ակտիվորեն միջամտել քաղաքական ու կառավարման գրեթե ողջ գործընթացներին:

«ՎԵՏՕ»-ի ակտիվ պայքարի, հետևողական ու նպատակաուղղված աշխատանքների շնորհիվ հանրությունը սկսեց իմանալ այդ կազմակերպության գոյության, նրա իրական նպատակների և մտադրությունների մասին: Եվ իշխանություններն արդեն զգում են, որ իրենց հեղինակության, վարկանիշի անկման պատճառներից մեկն էլ սորոսականներն են և արդեն հավանաբար հնարավորություններ են փնտրում այդ բալաստից ազատվելու համար: Հնարավոր է, որ այդ նպատակով օգտագործվի նաև Սորոսական ծռաշեղվածների դատավարության հետ կապված տարաձայնություններն ու ստեղծված առկա խնդիրները: Սակայն, ես չեմ բացառում, և ավելի շատ հակված եմ մտածել, որ Ալեն Սիմոնյան-Սորոսի գրասենյակ հակամարտությունը նաև լինի այս ուժերի համատեղ մշակված տակտիկական քայլը, գործունեության պլան «B»-ն՝ նախատեսված քաղաքական դաշտում հնարավոր աշխուժացման և վերադասավորությունների դեպքում, որպես առանձին խաղացողներ հանդես գալու նպատակով:

Այս վարչակազմին արդեն ճանաչելով, չեմ բացառում նաև որ սա ուղղակի «խաղ» լինի, ունենա շատ պարզ, պարզունակ նպատակներ՝ հանրությանն ստեղծված իրավիճակից, կուտակված խնդիրներից ժամանակաորապես շեղելու և զբաղեցնելու համար:

Ինչևէ, կապրենք կտեսնենք...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը