Քաղաքական

20.08.2020 17:54


Դա մառազմ է, ի՞նչ ասեմ․ Վազգեն Մանուկյան

Դա մառազմ է, ի՞նչ ասեմ․ Վազգեն Մանուկյան

«Դե դա մառազմ է, ի՞նչ ասեմ»,-պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակի այն հայտարարության վերաբերյալ, թե Արցախի նախագահը չի հանդիպելու այն քաղաքական ուժերի հետ, որոնք հավաձայն չեն ՀՀ գործող իշխանությունների՝ Արցախի վերաբերյալ վարած քաղաքականության հետ, ասաց «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը․

«Այդպիսի բան այս 30 տարիների ընթացքում չի եղել։ Անկախ նրանից՝ ինչքան սուր ընդդիմություն ենք եղել, միշտ էլ Ղարաբաղը այն հարցն է եղել, որը միավորող է եղել, և Ղարաբաղի ղեկավարությունը միշտ գիտակցել է, որ դա ամբողջ հայությանը միավորող հարցն է, այդտեղ իշխանութուն, թե ընդդիմություն, նշանակություն չունի»,-ասաց Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանին հարցրինք նաև, թե ի՞նչ է կարծում՝ ո՞րն է նման հայտարարություն անելու դրդապատճառը․

«Ես իմ կարծիքն ասացի, ես չեմ փորձելու ուրիշների դրդապատճառները գտնել։ Ես գտնում եմ, որ դա մինչ այժմ չհանդիպած մի երևույթ է, որը շատ բացասական է և չսազող մեր ժողովրդին»,-պատասխանեց ԱԺՄ նախագահը։

Աղբյուրը` hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը