Կարծիք

20.08.2020 21:47


Հրապարակվել է 2020թ. եռամսյակների ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով

Հրապարակվել է 2020թ. եռամսյակների ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով

Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի չափը երկրի տնտեսական ակտիվության, կյանքի որակի ցուցիչ է: Ցուցիչ, որ արձանագրում է՝ որքանով է տվյալ երկիրը տնտեսապես զարգացած և ընդհանրապես տնտեսությունը զարգանում է, թե կրճատվում (ներողություն տրիվիալ նախաբանի համար):

Հրապարակվել է 2020թ․ եռամսյակների ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով:
Առաջին եռամսյակ՝ 889 $, երկրորդ եռամսյակ՝ 886 $:

2019-ի տվյալները սրանք են՝ առաջին եռամսյակ՝ 862 $, երկրորդ եռամսյակ՝ 1 044 $:

Համաշխարհային բանկն էլ է հրապարակել 2019թ․ ՀՆԱ-ն ըստ երկրների: Հետաքրքիր ցանկ է, որովհետև մեզ 2019-ին խոստացել էին ՀՆԱ-ով առաջ անցնել ոչ այն է Վրաստանից, ոչ այն է Ադրբեջանից: Այդ թվերի մասին՝ վաղը:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը