Քաղաքական

21.08.2020 08:07


Ճգնաժամի վերջը չի երևում. օգոստոսի 26-ը ՍԴ կազմը ձևավորելու վերջնաժամկետն է․ «Հրապարակ»

Ճգնաժամի վերջը չի երևում. օգոստոսի 26-ը ՍԴ կազմը ձևավորելու վերջնաժամկետն է․ «Հրապարակ»

«Երբ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը և ՀՀ նախագահը ներկայացրին ՍԴ դատավորի իրենց թեկնածուներին, թվում էր՝ ՍԴ-ն կհամալրվի, և գործընթացը ավարտին կհասնի, բայց պարզվեց, որ 3 թեկնածություններն էլ միանշանակ չեն ընդունվում: Կառավարության առաջադրած Վահրամ Ավետիսյանը ստիպված եղավ ինքնաբացարկ հայտնել, ում փոխարեն կառավարությունը, որոշ տեղեկություններով, կառաջադրի Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։

Վերջինս անցած տարի կարճ ժամանակով եղավ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց երբ քաղաքական կոմպրոմիսի արդյունքում որոշվեց հանձնաժողովի նախագահ նշանակել ԼՀԿ քվոտայով հանձնաժողով գործուղված Հայկուհի Հարությունյանին, Շաթիրյանը հրաժարական տվեց։ Լուրեր տարածվեցին, թե նա նեղացել է թիմից։

Վաղը տեղի կունենա թեկնածուի և «Իմ քայլի» հանդիպումը, իսկ մինչ այդ կառավարությունը պաշտոնապես կհաղորդի նրա առաջադրման մասին։ Նրա թեկնածությունը կառավարությանը հուշել են ԱԺ իրավաբան պատգամավորները։ Սակայն «Իմ քայլում» իրավիճակ չի փոխվել նախագահի առաջադրած և մեկ անգամ արդեն իրենց կողմից մերժված Արթուր Վաղարշյանի հարցում։ Պատգամավորները վճռական են տրամադրված՝ «թքածը չեն լիզելու»․ նրան չեն ընտրելու։

Փոխարենը մեծ մասը լոյալ է տրամադրված Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի հարցում։ Նրան են դիտարկում նաև ՍԴ նախագահի պաշտոնում։ Օգոստոսի 19-ին «Իմ քայլի» հետ հանդիպմանը նրան չեն նեղել, թեպետ նա համարվում է նախկին իշխանությունների կամակատարը։

Բանն այն է, որ կադրերի դեֆիցիտ կա, և իրեն հարգող իրավաբանը չի ցանկանում մտնել մի գործընթացի մեջ, որն անորոշ ապագա ունի, իսկ իշխանությունը չի կարող անվերջ թեկնածուներ փոխել․ օգոստոսի 26-ը ՍԴ կազմը ձևավորելու վերջնաժամկետն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը