Հայաստանի անկախության հռչակագրում երեք բան հայտնաբերեցի, որ առաջ չէի նկատել
Երեք օրից կլրանա Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակը։ Լուրջ հոբելյան է։
Աշխարհին և ինքներս մեզ հղված այդ ուղերձն այսօր նորից վերընթերցեցի և երեք բան հայտնաբերեցի, որ առաջ չէի նկատել։
1) Հռչակագիրը թերևս միակ իրավական փաստաթուղթն է Հայաստանի երկրորդ և երրորդ Հանրապետություններում, որ օգտագործում է «Արևմտյան Հայաստան» տերմինը։
2) Հռչակագիրն ամրագրում է «օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն» ապահովելու հանձնառությունը, մինչդեռ իշխանությունների երեք ճյուղերը պարզապես չեն կարող իրավահավասար լինել - տեսությունը խոսում է բաժանման, տարանջատման, հավասարակշռման, փոխադարձ հարգանքի մասին, բայց ոչ՝ իրավահավասարության։ Փաստորեն՝ այս կարևորագույն իրավական սկզբունքի ընկալման հետ խնդիրները եղել են ի սկզբանե։
3) «Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք»։ Հետաքրքիր էր ոսկու և արտարժույթի կողքին ալմաստի հիշատակումը։
Հ․Գ. Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված Հռչակագրի տեքստում վրիպակ կա։ Ուղղեք։
Հայաստանի անկախության հռչակագրում երեք բան հայտնաբերեցի, որ առաջ չէի նկատել
Երեք օրից կլրանա Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակը։ Լուրջ հոբելյան է։
Հ․Գ. Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված Հռչակագրի տեքստում վրիպակ կա։ Ուղղեք։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից