Ոնց որ թե «ինադու» եք անում նման «կոնսլագերում» նստելուց հետո երեխաները հրաժարվելու են դպրոց գնալ
Չէ, ոնց որ թե «ինադու» եք անում
Ես որոշել էի այլևս չզարմանալ ու չզայրանալ ոչ մի անհեթեթության ու աբսուրդի վրա: Ու ոնց որ թե տևական ժամանակ նյարդերս պինդ էին եւ նույնիսկ ամենանվաստ ապուշությունն ինձ հունից չէր հանում: Անգամ սկսեցի զարմանալ սեփական «վիդերժկայիս» վրա, որ մեկը մյուսին հաջորդող կազուսների հանդեպ կատարյալ անհաղորդ եմ:
Բայց էս մեկը այլևս դիմանալու չի: Չէ, հաստատ դիմանալու չի: Դպրոցահասակ փոքր երեխաները օրական մի քանի ժամ զմռսված դասասենյակում պիտի նստեն դիմակով, ընդմիջմանը դասասենյակից դուրս գալը և դիմակը հանելը արգելվում է, բուֆետ գնալը անթույլատրելի է և երեխաները ընդմիջմանը պետք է ուտեն տանից բերած սնունդը, որը մի քանի ժամ պայուսակում մնալով դառնալու է թույն: Ամեն դասարանում դնելո՞ւ եք սառնարան, թե՞ ասելու եք՝ չոր պեչենի կբերեք ու փոքր երեխաները չոր պեչենու վրա են «նստելու»։
Հիմա ես չեմ խոսելու երեխային հոգեբանական լուրջ սթրեսի ենթարկելու մասին, որ մի քանի օր նման «կոնսլագերում» նստելուց հետո երեխաները հրաժարվելու են դպրոց գնալ ու ծնողն իրեն դահիճ է զգալու՝ սեփական երեխային նման կտտանքների ենթարկելու համար: Չեմ խոսելու նաեւ այն երեխաների մասին, ովքեր տարբեր շնչառական ու սրտային խնդիրներ ունեն։
Չգիտեմ հարցս ո՞ւմ եմ ուղղում, բայց դուք իսկապե՞ս հավատում եք, որ փակ դասասենյակում, ժամերով, դիմակը դեմքին անշարժ նստած, էդ սենյակի ծանրացած օդը շնչող ու դասասենյակում պատանդ պահվող երեխաներով միջավայրը կորոնավիրուսից լավագույն պաշտպանությու՞նն է։ Բազմաթիվ բժիշկների հետ եմ խոսել ՝ նման միջավայրը հենց տարատեսակ վարակների ակտիվ օջախ է։
Լավ, դուք ինադո՞ւ եք անում էս ամենը: Ուզում եմ հավատալ, որ պարզապես անգիտությունից է և հատուկ դիտավորություն չկա։ Բայց, չգիտես ինչու, ինձ երբեմն թվում է, թե հատուկ դիտավորությամբ եք անում. սենց էլի, էքսպերիմենտ եք դրել, թե մարդկանց նյարդերը ինչքա՞ն կդիմանան: Քաղաքացու նյարդերի դիմադրողականության չափն եք ուզում որոշել ու ինչ ուզում` անում եք:
Էլի չգիտեմ ո՞ւմ եմ դիմում, բայց այլ լուծումներ գտեք, լուծում չե՞ք գտնում, շարունակեք հեռավար ուսուցումը մինչև համավարակի ռիսկայնության չեզոքացումը:
Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք:
Ժողովրդի համբերության ամպլիտուդը այլ տեղերում չափեք:
Ոնց որ թե «ինադու» եք անում նման «կոնսլագերում» նստելուց հետո երեխաները հրաժարվելու են դպրոց գնալ
Չէ, ոնց որ թե «ինադու» եք անում
Ես որոշել էի այլևս չզարմանալ ու չզայրանալ ոչ մի անհեթեթության ու աբսուրդի վրա: Ու ոնց որ թե տևական ժամանակ նյարդերս պինդ էին եւ նույնիսկ ամենանվաստ ապուշությունն ինձ հունից չէր հանում:
Անգամ սկսեցի զարմանալ սեփական «վիդերժկայիս» վրա, որ մեկը մյուսին հաջորդող կազուսների հանդեպ կատարյալ անհաղորդ եմ:
Բայց էս մեկը այլևս դիմանալու չի: Չէ, հաստատ դիմանալու չի: Դպրոցահասակ փոքր երեխաները օրական մի քանի ժամ զմռսված դասասենյակում պիտի նստեն դիմակով, ընդմիջմանը դասասենյակից դուրս գալը և դիմակը հանելը արգելվում է, բուֆետ գնալը անթույլատրելի է և երեխաները ընդմիջմանը պետք է ուտեն տանից բերած սնունդը, որը մի քանի ժամ պայուսակում մնալով դառնալու է թույն: Ամեն դասարանում դնելո՞ւ եք սառնարան, թե՞ ասելու եք՝ չոր պեչենի կբերեք ու փոքր երեխաները չոր պեչենու վրա են «նստելու»։
Հիմա ես չեմ խոսելու երեխային հոգեբանական լուրջ սթրեսի ենթարկելու մասին, որ մի քանի օր նման «կոնսլագերում» նստելուց հետո երեխաները հրաժարվելու են դպրոց գնալ ու ծնողն իրեն դահիճ է զգալու՝ սեփական երեխային նման կտտանքների ենթարկելու համար: Չեմ խոսելու նաեւ այն երեխաների մասին, ովքեր տարբեր շնչառական ու սրտային խնդիրներ ունեն։
Չգիտեմ հարցս ո՞ւմ եմ ուղղում, բայց դուք իսկապե՞ս հավատում եք, որ փակ դասասենյակում, ժամերով, դիմակը դեմքին անշարժ նստած, էդ սենյակի ծանրացած օդը շնչող ու դասասենյակում պատանդ պահվող երեխաներով միջավայրը կորոնավիրուսից լավագույն պաշտպանությու՞նն է։ Բազմաթիվ բժիշկների հետ եմ խոսել ՝ նման միջավայրը հենց տարատեսակ վարակների ակտիվ օջախ է։
Լավ, դուք ինադո՞ւ եք անում էս ամենը: Ուզում եմ հավատալ, որ պարզապես անգիտությունից է և հատուկ դիտավորություն չկա։ Բայց, չգիտես ինչու, ինձ երբեմն թվում է, թե հատուկ դիտավորությամբ եք անում. սենց էլի, էքսպերիմենտ եք դրել, թե մարդկանց նյարդերը ինչքա՞ն կդիմանան: Քաղաքացու նյարդերի դիմադրողականության չափն եք ուզում որոշել ու ինչ ուզում` անում եք:
Էլի չգիտեմ ո՞ւմ եմ դիմում, բայց այլ լուծումներ գտեք, լուծում չե՞ք գտնում, շարունակեք հեռավար ուսուցումը մինչև համավարակի ռիսկայնության չեզոքացումը:
Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք:
Ժողովրդի համբերության ամպլիտուդը այլ տեղերում չափեք:
Հանգիստ թողեք երեխաներին:
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից