Քաղաքական

21.08.2020 21:39


Քննչականը հետ է վերցրել Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

Քննչականը հետ է վերցրել Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր, ժամը 18:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, պետք է քննարկվեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի հերթական միջնորդությունը, սակայն անսպասելիորեն նիստից երկու ժամ առաջ քննչական մարմինը հետ է վերցրել միջնորդությունը։

Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նման քայլի պատճառը եղել է այն, որ մի շարք քրեական գործերով դատավոր Մարինե Մելքոնյանը դրսևորել է օբյեկտիվություն և անկախություն՝ անհիմն լինելու հիմքով մերժելով քննչական մարմինների՝ տարբեր անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում դատարաններն արդեն երկու անգամ մերժել են Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները, քննչական մարմինը որոշել է երրորդ անգամ չգնալ նման ռիսկի և այս պահին հետ վերցրել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Դրան զուգահեռ որոշվել է հաջորդող երկու շաբաթվա ընթացքում նոր միջնորդություն ներկայացնել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ այն հույսով, որ այն կմակագրվի ավելի վստահելի և կախվածության մեջ գտնվող դատավորի, ով կապահովի Մինասյանի կալանավորումը»,-ասաց մեր աղբուրը:

Այս խորագրի վերջին նյութերը